«Միկադոյի հայրենիքում ամեն տարի, երբ խորհրդանշական բալենին փթթել է սկսում, ճապոնական հայրենապաշտ ժողովուրդն իր հանդիսավոր ուխտագնացություններն է սկսում դեպի իր անմահների` իր փառքի և մեծության ճամփին իրենց արյունը թափած ռազմիկների գերեզմանները, և նրանց ամենամյա ոգեկոչումով իր մարտնչող սերունդների հոգու մեջ հրահրում է պաշտամունքը հայրենի երկրի:
Ահա՛ թե ուր է գաղտնիքն այն հրաշագործ ուժի, որ ռազմադաշտերում քաջաբար ընկնող ճապոն մարտիկների շրթունքներին դնում է ժպիտ և աստվածային արհամարհանք դեպի մահը:»
Գարեգին Նժդեհ
Հիշիր Պատերազմը