Արմեն Սարգսյանին սպառնալով ստիպել են հրաժարական տալ։ Արել են դա արաբական էներգետիկ պայմանագրերի պատճառով, հնարավոր է ուրիշ պատճառներ էլ կան, օրինակ, որ Արմեն Սարգսյանի վարկանիշն աճում էր, իսկ բոլշևիկինը՝ ընկնում, ու կակռազ հենց մի շաբաթ առաջ դրա մասին սոցիոլոգիական հարցման հերթական արդյունքները հրապարակվեցին (ինչպիսի համընկնում)։
2026֊ին ՀԱԷԿ֊ի ծառայության ժամկետը վերջանում է, բայց ռուսները վիզ են դրել համարյա վթարային ռումբը պահել աշխատանքի մեջ։ Ռիսկեր, վտանգներ, էդ իրենց չի հետաքրքրում, կարևորը, որ ՀՀ էներգետիկան մնա 100% իրենցից կախված։
Սերժը 6-7 տարի առաջ դիմել էր Եվրոմիությանը նոր ատոմակայանի վարկ ստանալու համար։ Եվրոմիությունը համաձայնեց, բայց պայման դրեց, որ պետք է լինի փակ գմբեթով ու էլի որոշ անվտանգության պահանջներ դրեց։ Ռուսները բնականաբար վազեցին, որ իրենք “կառուցեն”։ ԵՄ֊ն ասեց “իսկ չե՞ք ուզում ձեր ժանգոտ տաշտակներով մեզնից հեռու խաղալ” ու չտվեց վարկ ռուսներին։ Բնականաբար ռուսները թույլ չտվեցին սերժին, որ ֆրանսիացիների հետ պայմանագիր կնքի։ Նոր ատոմակայանի թեման փակվեց։ Ռուսները, որոնք իրենք էին նախկինում անհնար համարել երկրորդ անգամ ՀԱԷԿ֊ի ծառայության ժամկետի երկարացումը, փոխեցին իրենց եզրակացությունն ու հայտարարեցին, որ նորից կարելի է երկարաձգել ատոմակայանի ծառայության ժամկետը։ Գնացին նորից կախվեցին Եվրոմիության ունքերից։ Եվրոմիությունը մերժեց վարկ տալ մեկ անգամ ծառայության ժամկետն արդեն երկարաձգած ատոմակայանի նորից վերանորոգմանն ու ծառայության ժամկետի կրկնակի երկարաձգմանը։ Ռուսներն եկան չոքեցին սերժի կոկորդին։ Սերժը պատասխանեց, որ փող չունի ու գնաց սկսեց կառուցել երկրորդ ՋԷԿ֊ը։ Էստեղ սերժին ռուսները գցեցին ու բերեցին բոլշևիկին։ Առաջին բանը, որ բոլշևիկն արեց, դա կանգնեցրեց երկրորդ ՋԷԿ֊ի շինարարությունը։ Երկար ժամանակ կանգնած էր դա, չգիտեմ ինչով վերջացավ։ Վերջերս իբր բացումն էին անում երկրորդ ՋԷԿ֊ի, բայց վստահ չեմ, որ իրականում իսկապես թողարկել են կամ գոնե կառուցել են։ Ենթադրում եմ, որ Գյումրիում լվացքի մեքենայի գործարանի նման սուտ կինո են պարզապես նկարել։
Եթե թողարկած լինեին, դժվար Արմեն Սարգսյանն իր պաշտոնը վտանգի տակ դնելով՝ գնար արաբներից արևային կայանների պայմանագիր բերեր։ Երկու արևային կայանի հզորությունը միասին գերազանցում է ՀԱԷԿ֊ի գործող հզորությանը։ Երկրորդ արևային կայանի պայմանագրի հետ հենց միաժամանակ դուրս պրծավ տեղեկատվություն, թե իբր համաձայնագիր է կնքվել երկու փոքր ռուսական ատոմակայանի կառուցման մասին։ Որտեղից էդ փողը բոլշևիկին, հարց է մնում։ Եվրոմիությունը ռուսներին կոպեկ չի տալու, Հայաստանը չունի փող, որ ունենա էլ, հեչ իմաստ չունի էդ փողը ռուսներին տալու, զի փորձը ցույց է տալիս, որ դեռ 2016֊ին սերժի տված 300 միլիոն դոլարի դիմաց զենքը ռուսները չեն մատակարարել։ Իսկ արաբական արևային կայաններն արաբները կառուցելու են իրենց փողով։ Ռուսաստանը բնականաբար չէր հանդուրժի Հայաստանի էներգետիկ անկախությունն իրենից ու Արմեն Սարգսյանի նման “լկտիությունն” անպատասխան չէր թողնի։ “Հետք”֊ի մոգոնած “դարի հանցագործությունը” քաղաքացիության մասին հենց այդ օպերայից է։ Արմեն Սարգսյանը եթե չունենար էլ չգիտեմ որտեղի քաղաքացիություն, ԿԳԲ֊ն դա կկազմակերպեր։ Արմեն Սարգսյանը թույլ էր, բայց իրեն բավարարեց համարձակություն, որ ռուսներին շրջանցի ու ՀՀ էներգետիկ անկախություն ապահովի։ Բնականաբար էս բոլշևիկը կչեղարկի էդ պայմանագրերը, կասկած իսկ չունեմ, կամ կառուցելուց հետո պարզապես կնվիրի ռուսներին, ինչպես արեց սերժը իրանական գազամուղի հետ։
“Հետք”-ին փոխանցեք, որ չի աշխատելու, Արմեն Սարգսյանի համբավը տապալելու իրենց “ամաաաանն, բռնեեեեեքք, կորած կղզու քաղաքացիություն ունի” հիմար լեգենդը չի աշխատելու։ Էնպես էլ ճղղում են, էսա կմտածենք թե յանի իսկապես ինչ որ լուրջ հանցագործություն են բացահայտել։ Ամոթ է, մի քիչ լուրջ պահեք ձեզ, քանիս եմ ասել, էդ Դիանիկի սցենարներից վազն էկեք, երկու կոպեկ փող տվեք, մարդավայել սցենար ստացեք։ ԱԱԾ մի ասա, ասա Բուռատինո։
Լուսինե Ազնաուրյան