Ամերիկյան F-15 կործանիչները վայրէջք են կատարել Էստոնիայում

Ամերիկյան F-15 կործանիչները վայրէջք են կատարել Էստոնիայում, տեղեկացնում է չեխական novinky.cz պորտալը:
Չորեքշաբթի օրը վեց ամերիկյան F-15 կործանիչներ վայրէջք են կատարել Էստոնիայում։ Դա ՆԱՏՕ-ի արևելյան թևն ուժեղացնելու միջոցառման մի մասն է: Դաշինքը, այսպիսով, արձագանքում է Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի հետ աճող լարվածությանը: