Հունվարի 16-ին «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ» կենտրոնում տեղի ունեցավ «Վեր կաց, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» հուշ-ցերեկույթ, նվիրված 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված ԳՈՌ ՀԱՅԿԱԶԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ և նրա մարտական ընկերների հիշատակին:
Միջոցառմանը մասնակցում էին՝ ՀՀ և նրա սահմաններից դուրս ճանաչված երգիչ-երգչուհիներ, աշուղներ, երգահաններ, կոմպոզիտորներ, երաժիշտ կատարողներ, բանաստեղծներ, գրողներ, նկարիչ-քանդակագործներ, ասմունքողներ, հանդիսավարներ, դերասաններ, ժող.արվեստների ներկայացուցիչներ, գործարարներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ:
Միջոցառման կազմակերպիչ՝
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԵՆՑ /ԿԱՐԱՊԵՏՅԱՆ/, բանաստեղծ, միջոցառումների կազմակերպիչ, «ԽԱՉՄԵՐՈՒԿ» ՀԿ Երևանյան գրասենյակի անդամ, մշակութային հարցերի կոորդինատոր – ղեկավար