Մենք դաշնակիցներ կարող ենք ունենալ, որոնց օգնությամբ իրավիճակը ի օգուտ մեզ շուռ կտանք. ՆԵՐՍԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Մարդկանց կողմնորոշվելու համար

Աշխարհում այս դարում միայն զենքի ուժով չէ, տնտեսական, քաղաքական, իրավական, մշակութային ուժերի տեսակներ էլ կան և պակաս ազդեցիկ չեն։ Հետևաբար լուծումներ պետք է գտնել ուրիշ ուժերի տեսակների մեջ նույնպես։

Գլոբալիզացիայի դարում, շատ պետություններ շատերի հետ կապ ունեն և ունեն շահեր։ Օրինակ միայն 44-օրյա պատերազմի ժամանակ բացասական իմաստով ներգրավված են եղել թշնամի ռուսաստանը, ադրբեջանը, թուրքիան, պակիստանը, իսրայելը, բելոռուսը, չինաստանը։ Իսկ դրական իմաստով ԱՄՆ, Եվրոպան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ, Իրանը, Հնդկաստանը։ Միայն այսքանը, որ հաշվենք ուժերի բալանսի տեսակետից, կտեսնենք, որ մեզ աջակիցները անգամներ, եթե ոչ տասնյակ անգամներ հզոր են։ Այսինքն մենք դաշնակիցներ կարող ենք ունենալ, որոնց օգնությամբ իրավիճակը ոչ միայն կկայունացնենք, այլև շուռ կտանք։

Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Հայաստանը պատերազմում էր գերմանիայի դաշնակից օսմանյան կայսրության դեմ։ Անտանտի հաղթող պետությունները գնահատելով իրենց դաշնակից Հայաստանի դերը, որոշեցին գծել նրա սահմանները։ Դա եղել է երեք իրավական ակտերի միջոցով՝ Ազգերի Լիգայի որոշումով, Սևրի պայմանագրով և Վիլսոնի իրավարար վճռով։ Դրանից հետո Հայաստանը դարձել է ագրեսիայի զոհ և ագրեսորներ թուրքիայի և ռուսաստանի բոլոր որոշումները անօրինական են և չեն կարող հետևանք ունենալ։
Հիմա ունենք վիճակ, որ թղթով Հայաստանը մոտ 165 հազար քառ կմ է։ Ադրբեջանի մասով՝ Արցախը, Գարդմանքը, Նախիջևանը պատկանում են Հայաստանին։ Ադրբեջանը անօրինական պատերազմ է իրականացրել խախտելով իր պարտավորությունները՝ հարցերը բացառապես առանց ուժի կիրառման, խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքով։ Ադրբեջանը լիքը խախտումներ է իրականացրել՝ (ֆոսֆորային զենք, վարձկան-ահաբեկիչներ կիրառել, և պատերազմի մարդասիրական իրավունքը խախտել)։ Թարախ ռուսաստանը, թուրքիան և ադրբեջանը իրենց արածով արժանացել են լուրջ հակադրության Արևմուտքի, Իրանի, Հնդկաստանի կողմից։ Նրանց ակտիվ դիվանագիտության շնորհիվ է, որ դեռ մենք կանք, որ կրկին չենք ցեղասպանվել։ Երբ մենք ձերբազատվենք պրոռուսական քաղաքական դաշտից, կհայտնվենք մեր իրական դաշնակիցների հետ քաղաքական հարձակման հունի մեջ, և ակնհայտ է, որ ոչ միայն այս վերջին կորցրածը հետ կկարողանանք բերել,այլև Նախիջևանը և Գարդմանքը։ Թուրքիայից կարող ենք պահանջել մեր հողը օգտագործելու համար տարեկան միլիարդներ ստանալ։ Այս ամենը իհարկե մենք չենք անելու։ Հիմնականում Արևմուտքի ճնշմամբ է լինելու։ Իսկ նա ցանկություն ունի թե ռուսաստանին, թե թուրքիային ճնշելու։
Թարախ և թշնամի ռուսաստանը կգբական մեթոդներով զավթել է իշխանությունը Հայաստանում և իր դրածոների միջոցով թույլ չի տալիս, որ Հայաստանը միավորվի իր բնական դաշնակիցներին։ Թույլ չեն տալիս ժողովրդին իր համար ներքին և արտաքին ուժերի արածը տեսնի, գիտակցի և հետևի նրանց։ Առավոտից իրիկուն ագրեսիվ պրոպագանդայի միջոցով վախեցնում են, թե իբր հույս չկա, այլ տարբերակ չկա։ Շեղում հազար ու մի անկարևոր թեմաների վրա, որպեսզի կարևորը չերևա։ Ժողովրդին իրար դեմ են հանում, կռվացնում, որ մարդիկ ատելության մեջ լինեն և չմիավորվեն ընդդեմ ռուս-թուրքական դաշինքի և նրանց գործակալների։ Կարճ ասած ներսում մոլորեցնում և պառակտում են, իսկ դրսից էլ մեկուսացնում են։
Հ.Գ. խորհուրդ կտամ գրանցվել և հետևել ԱԺԲ/ Սասնա Ծռերի լրատվամիջոց՝ ֆեյսբուքյան և յութուբյան էջերին՝ (https://www.facebook.com/NatDemAlliance)։ Աստիճանաբար և թացը չորից կսկսեք զատել և հույս կարթնանա ձեր մեջ։ Առանց գիտելիքի հնարավոր չէ այսպիսի բարդ խնդիրներ լուծել։ Եվ ցանկացած մարդ, որ սկսում է գիտակցել ինչ պատահեց մեզ հետ և ինչպես ոտքի կանգնել, նա արդեն կարող է իր շրջապատում իրավիճակը փոխել։ Եվ ամեն նման մարդ շատ կարևոր է մեր բոլորի համար։