Ղրղըզստանը պաշտոնապես հրաժարվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստան զորքեր ուղարկելուց՝ բողոքի ցույցերը ճնշելու համար։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք Բիշկեկում պառլամենտի շենքի դիմաց ցուցարարներ էին հավաքվել, որոնք դեմ են Ղազախստան ՀԱՊԿ կազմում Ղրղզստանից զորամիավորում ուղարկելուն։ Ղրղզստանի խորհրդարանը չի կարողացել քվորում հավաքել՝ Ղազախստան զորք ուղարկելու հարցը քննարկելու համար։