ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լուրեր են շրջանառվում, որ ՀՀ Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները հրաման են ստացել պատրաստ լինել ՀԱՊԿ ուժերի շրջանակում մեկնելու Ղազախստան` այնտեղ ծավալվող ժողովրդային ընդվզումը ճնշելու գործողություններին մասնակցելու նպատակով։ Եթե այս լուրերը ճիշտ են, ապա ստիպված ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանը մեր վիրավոր, գոյութենական մարտահրավերների առջև կանգնած երկիրը հերթական անգամ զոհաբերում է Կրեմլի շահերին։

Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարում է, որ նման հակապետական արկածախնդրության հետևանքով Հայաստանը կհայտնվի աշխարհաքաղաքական մի փոթորկի մեջ, որից դուրս գալու հավանականությունը խիստ նվազ է լինելու։

Մեր ժողովրդին, առաջին հերթին զինծառայողների ընտանիքներին, կոչ ենք անում դիրքորոշում հայտնել և տեր կանգնել զինվորին ու պետականությանը։

Իր հերթին` Ազգային-ժողովրդավարական բևեռը, մնալով հավատարիմ իր առաքելությանը, պատրաստ է համախմբելու ժողովրդին նման արկածախնդրությունը խափանելու նպատակով։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

6 հունվարի 2022 թ., Երևան