Կտրվենք շարունակական կեղծ օրակարգերից` համայնքային ընտրություններ, Ալենը թաքնված տեսախցիկի գլխավոր հերոս, ԱԺ-ում բոքս ու հայհոյանք և անդրադառնանք հիմնական և բախտորոշ օրակարգին:
Հայաստանը և հայ ազգը ջրբաժանի առջև են: Մի ափում դարերի ռուսական կայսերական լուծն է, որը սպառնում է մեզ վերջնական կործանմամբ, մյուսում ազատագրումն այդ լծից, ինչը հնարավորություն կտա հիմք դնել իրական հայկական պետականության ստեղծմանը:
Ո՞ր կողմն ի վերջո կթեքի մեզ պատմության անիվը կախված է լինելու միմիայն մեզանից, մեր ազգի գիտակցության արթնացումից և համախմբման ցանկությունից:
Ազգային-Ժողովրդավարական Բևեռն իր գաղափարական հզոր զինանոցով և անկոտրում կամքով պատրաստ է ստանձնել ազատագրական շարժման առաջնորդությունը և դուրս բերել բոլորիս դեպի միակ և կենսական նշանակություն ունեցող ափ: