Նոյեմբերի 22-ին լրանում է Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի` Թուրքիայի և Հայաստանի սահմանը որոշող իրավարար վճռի 101-ամյակը: Այսօր՝ Նոյեմբերի 20-ին, Երևանում կայացավ քննարկում` նվիրված Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 101-ամյակին: Հանդիպում-քննարկմանը ներկա էին Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամներ՝ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Եղիշե Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արթուր Այվազյանը, Գարեգին Չուգասզյանը, Վահե Գասպարյանը, Արմենակ Կյուրեղյանը, հասարակական գործիչներ՝ Վարդան Հայկազյանը, Կարո Եղնուկյանը, փաստաբաններ՝ Գեղամ Սիմոնյանը, Հարություն Բաղդասարյանը, իրավապաշտպաններ՝ Արայիկ Պապիկյանը, Նինա Կարապետյանցը: Հանդիպումն ընթացավ ինտերակտիվ մթնոլորտում, պարոն Արա Պապյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: