Այսօր, հոկտեմբերի 19-ին Ազգային-ժողովրդավարական բևեռի հռչակագրին միացած քաղաքացիների և Բևեռի խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի ու Վահե Գասպարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Բևեռի երթը նոր Նորքում։
Բևեռի աջակիցները իրազեկեցին քաղաքացիներին Բևեռի սկսած Ազգային պայքարի վերաբերյալ, տեղեկացրեցին առաջիկա պլանավորած երթերի ու մարզային այցերի մասին։ Հոկտեմբերի 30-ին նախատեսվում է Բևեռի մեծ համազգային հանրահավաքը Ազատության հրապարակում։