Բևեռի մեծ ավտոերթը Աբովյան և Չարենցավան քաղաքներ

Հոկտեմբերի 9-ին Ազգային-ժողովրդավարական բևեռի հարյուրավոր աջակիցներ մի քանի տասնյակ մեքենաներով իրականացրեցին ավտոերթ Կոտայքի մարզ՝ Աբովյան և Չարենցավան քաղաքներ:

 

 

Ազգային-ժողովրդավարական բևեռի հռչակագրին միացած հարյուրավոր հայ մարդիկ Բևեռի խորհրդի անդամներ Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Վահե Գասպարյանի հետ միասին, քայլերթ իրականացրեցին Չարենցավան և Աբովյան քաղաքներում, որի ընթացքում շփվեցին մեր ազգակիցների հետ, ու քննարկեցին մի շարք կարևոր ու մտահոգիչ հարցեր: Ազգային-ժողովրդավարական բևեռը, Երևանում նախատեսվող հոկտեմբերի 15-ի  մեծ համազգային հանրահավաքին ընդառաջ շարունակում է իրազեկման երթերն ու այցելությունները Երևանամերձ մարզերի քաղաքներ, ինչպես նաև Երևանի տարբեր վարչական շրջաններ:

Հոկտեմբերի 10-ին նախատեսվում է Բևեռի ավտոերթը Աշտարակ և Էջմիածին քաղաքներ: