ԱՄՆ-ն չեղարկել է երկու իրանական ընկերության պատժամիջոցները

ԱՄՆ-ը չեղյալ է հայտարարել Իրանի երկու ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները, որոնք կապված են Իրանի հրթիռային ծրագրի հետ։ Դա նշանակում է, որ Ամերիկայում նրանց ակտիվները կբացվեն, ամերիկյան քաղաքացիներին և ընկերություններին կրկին թույլատրված է նրանց հետ գործեր վարել:  Սպիտակ տունը որոշում է կայացրել չեղարկել պատժամիջոցները՝  հավանաբար հույս ունենալով մոտ ժամանակներս վերսկսել Թեհրանի հետ անուղղակի բանակցությունները, Վիեննայում Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ: