Ով ուրիշի համար փոս կփորի, նա ինքը կընկնի այդ փոսի մեջ. Ադրբեջանը դուրս կմնա Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհից

Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, տեխնիկական և ինժեներական պատվիրակության հետ մեկնում է Հայաստան` քննարկելու Իրանի մասնակցությունը՝ Հայաստանում Տաթևի ճանապարհի կառուցման գործընթացում:

Բաքուն պատրանք ունի Իրանին մեկուսացնել հյուսիս-հարավ տրանզիտային նախագծից, և կարծում է, որ դա կարող է փակել Իրանին Եվրոպայի ու Ռուսաստանի հետ կապող տարանցիկ ճանապարհը, Իրանի տնտեսական կոմունիկացիաները և խոչընդոտել արտաքին առևտրին:

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Իրանից տեխնիկական և ինժեներական պատվիրակություն է մեկնում Հայաստան` Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմիի գլխավորությամբ, մասնակցությամբ, Իրանի ենթակառույցների շինարարության և զարգացման կազմակերպության գործադիր տնօրենի մասնակցությամբ՝ քննարկելու համար Տաթևի ճանապարհի կառուցման գործընթացում Իրանի մասնակցությանը վերաբերող հարցեր:

Տաթևի ճանապարհի ավարտին մնացել է ընդամենը 15 կմ: Սա նշանակում է, որ Իրանը, շրջանցելով Ադրբեջանին, Հայաստանի միջոցով կկապվի Ռուսաստանի և Եվրոպայի հետ:

Նախատեսվում է, որ իրանական ինժեներա-տեխնիկական պատվիրակությունը կայցելի Հայաստանի նշված տրանսպորտային ուղիներ: Նախատեսվում է կարճ ժամկետում վերակարգավորել և ապահովել առկա ճանապարհի գործունեությունը, մինչև հիմնական ճանապարհի նախագիծը իրականություն դառնա:

Կարևոր է նշել, որ այս կապուղին Իրանի տնտեսական կոմունիկացիաների և տրանզիտ առևտրի համար՝ դեպի Եվրոպա տարանցման և Հնդկաստանն ու Չինաստանը Եվրոպայի հետ կապող կենսական նշանակություն ունեցող ուղիներից մեկն է, և անհրաժեշտ է այս կապուղին շեն և անվտանգ պահել: Այդ իսկ պատճառով, Իրանը իր պատրաստակամությունն է հայտնել՝ մասնակցելու Հայաստանում Հյուսիս – Հարավ ճանապարհի հնարավորինս շուտ կառուցման և ավարտին հասցնելու գործընթացին: