Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում

Այսօր չնայած անձրևոտ եղանակին կայացավ Ազգային-ժողովրդավարական բևեռի բազմամարդ հանրահավաքը Ազատության հրապարակում: Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը իր ելույթում  կարևորեց պայքարին մասնակից քաղաքացիների հետևողականությունը, նշեց որ այդ հանգամանքը ուշադրության է արժանանում արտաքին գործընկերների կողմից նրանց հետ հանդիպումների, քննարկումների ժամանակ:

Ժիրայր Սեֆիլյանը կոչ արեց ժողովրդին բազմապատիկ ավելի եռանդով աշխատել մոտակա օրերին, լինել միասնական ու անզիջում: Նա նշեց, որ հաջորդ հանրահավաքին տասնապատիկ անգամ շատ քաղաքացիներ պետք է մասնակցեն ու Բևեռը կդիմի վճռական քայլի: Բևեռի հաջորդ հանրահավաքը կկայանա հոկտեմբերի 15-ին: