1.Վիտամին C-ն հեշտ լուծվում է ջրում, այդ իսկ պատճառով այն հեշտությամբ ներթափանցում է մեր օրգանիզմի բոլոր հյուսվածքները, որտեղ հեղուկ է պարունակվում:
2. Վիտամին C-ն նույնպես անտիօքսիդանտ է (ինչպես վիտամին E), իսկ դա նշանակում է, որ այն օրգանիզմում կապում է վնասակար ազատ ռադիկալները, և նվազեցնում սիրտ անոթային խնդիրներն ու ինֆարկտի ռիսկերը մոտ 3 անգամ:
3.Վիտամին C-ի անհրաժեշտ նորմայի առկայությունն ապահովում է մեր օրգանիզմի բարձր դիմադրողականությունը (իմունիտետ):
Վիտամին C մեծ քանակությամբ պարունակվում է մրգերի (ցիտրուսներ, գիլաս, կիվի) բանջարեղենի (պղպեղ, լոլիկ, հազար) հատապտուղների (չիչխան,ելակ) մեջ: