Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ «Տրանսատլանտյան երիտասարդ նորարար առաջնորդների նախաձեռնության» (#YTILI) 2021-2022 շրջափուլին Հայաստանից կմասնակցի Studio414 ընկերության համահիմնադիր Արման Այվազյանը։ Այս ընկերությունը համարձակ ու գեղեցիկ ապրանքանիշեր ու ապրանքներ է մշակում այլ ընկերությունների համար՝ շեշտելով կայուն ու ինքնաբավ գործունեությունը և խրախուսելով ապրանքների վերամշակումն ու վերաօգտագործումը։
Արմանը Եվրոպայի տարբեր երկրներից ընտրված 60 ձեռներեցներից մեկն է, որը կմասնակցի YTILI ծրագրի շրջանակում 2021թ․ հոկտեմբերից մինչև 2022թ․ սեպտեմբեր իրականացվող մի շարք նախաձեռնությունների։
Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է Exchange Programs – U.S. Department of State-ի կողմից և իրականացվում է WorldChicago-ի կողմից։
Վերադառնալուց հետո Արմանը նախատեսում է ինքնաբավ կենսակերպի ու տնտեսության խթանմանն ուղղված ժամանակակից մոտեցումների և ամերիկյան ու եվրոպական լավագույն փորձի վերաբերյալ իրազեկման արշավ կազմակերպել Հայաստանում։