Սելենը հակաքաղցկեղային հզոր միջոց է

Սելեն (Selenium)-ի մասին:

1.Սելենը օրգանիզմին անհրաժեշտ կարևոր էլեմենտ է: Այն հակաքաղցկեղային հզոր միջոց է:
2.Սելենը իմունախթանիչ հատկության շնորհիվ պետք է օրգանիզմի դիմադրողականությունը բարձր պահելու համար:
3.Սելենը մեծ դեր ունի վահանաձև գեղձի առողջ գործունեության համար:
4.Սելենը նպաստում է մեր մազերի և եղունգների առողջ լինելուն:


5. Սելենը օրգանիզմից հեռացնում է այնպիսի վտանգավոր ծանր մետաղներ, ինչպիսիք են սնդիկը և կապարը:
6.Սելենը նպաստում է սիրտ-անոթային համակարգի առողջ աշխատանքին:
7.Սելենը լավ է յուրացվում օրգանիզմում Վիտամին E- ի հետ համակցված, ուստի սննդակարգում օգտագործեք սելենով և վիտամին E-ով հարուստ սնունդ:
8.Սելենով հարուստ են բրազիլիական նուշը, ձկնամթերքը, տավարի լյարդը, միսը,արևածաղկի սերմը:
9. Սելենի մեր օրգանիզմին օրական անհրաժեշտ չափաբաժինը 50-60 միկրոգրամ է (պարունակվում է օրինակ 110 գրամ արևածաղկի սերմում, կամ 70 գրամ եփած լյարդում):

#առողջեղեք