Միքայել Արամյանցի տանն է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը

Արամյանցի դղյակն է Ախթալա քաղաքում, կառուցված շվեյցարական ոճով։

Միքայել Արամյանցը 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիրն էր։ Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկերն ու գործընկերը։ Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ և առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու՝ նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար։
Եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը։ Աջակցել է Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց) կառուցմանը՝ նվիրաբերելով հարյուր հազար ռուբլի։ Արամյանցի անվան հետ է կապված նաև Թբիլիսիի «Մարիոտ» հյուրանոցը, որը նա կառուցել է իր սիրելի նավի՝ «Մաժեստիկի» նմանությամբ։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապաստաններ է կառուցել հայ գաղթականների համար։
Խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արամյանցը կորցրել է գրեթե ողջ կարողությունը։ Զրկվելով հարստությունից ու դիրքից՝ 1924 թ. մահացել է սովի ու աղքատության մեջ։

Դղյակի կառուցման պատմությունը.
Վրաց իշխան Բարաթովը պարտքեր ուներ և կալվածքը գրավ էր դրել պետական հողային բանկում։ Չկարողանալով մարել պարտքերը և չկամենալով էժան կորցնել կալվածքը՝ Բարաթովը դիմում է Միքայել Արամյանցին և նրանից մեծ գումար փոխ առնում բանկի պարտքը մարելու համար։ Բայց Բարաթովը խաղամոլ էր և վատնող, այդ գումարն էլ է փոշիացնում ու բանկի տոկոսները չի վճարում։ Պետական բանկն այս ամենի պատճառով աճուրդի է հանում կալվածքը։ Որպեսզի իր տված գումարը չկորչի, Արամյանցը վճարում է բանկի տոկոսները և գնում կալվածքը։
1898 թվականին Արամյանցը Բարաթովից գնած հողամասում շվեյցարական ոճով դղյակ է կառուցում։
Այստեղ տարբեր ժամանակներ հանգստացել են Հովհաննես Թումանյանը, Հայրիկ Խրիմյան Կաթողիկոսը, նշանավոր օպերային երգիչ Շալյապինը, թատերական ռեժիսոր Մեյերխոլդը, լիտվացի բանաստեղծ Մեժելայտիսը և այլք։
Միքայել Արամյանցի տանն է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը։

Արամյանցի դղյակում է եղել Հայաստանում առաջին թենիսի կորտը։

Հելլեն Երեմյան