Էդվին Ռոստամին ստոմատոլոգների 7-րդ միջազգային կոնգրեսում արժանացել է հավաստագրի

🇦🇲🇺🇾 AIOI 7-րդ միջազգային հեղինակավոր ստոմատոլոգիական կոնգրեսի կողմից Հայաստանը ներկայացնող Իմպերիալ Իմպլանտ կենտրոնը՝ հանձինս բժիշկ Էդվին Ռոստամիի, արժանացել է հավաստագրի:

Այն շնորհվել է շրջանավարտ ստոմատոլոգներին բանավոր և պրակտիկ դասընթացներ անցկացնելու համար:
Ջերմ մաղթանքներով շնորհավորում ենք բժիշկ Էդվին Ռոստամիին և ցանկանում շարունակել Հայաստանը ներկայացնել բազմաթիվ այլ հեղինակավոր հարթակներում: