Tag: Ֆրանսիա Հայաստան

Եվրամիության դիտորդական առաքելությունը կերկարացվի 2 տարով
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Քաղաքական

Եվրամիության դիտորդական առաքելությունը կերկարացվի 2 տարով

Ֆրանսիայի գործուն ջանքերի շնորհիվ Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարներ որոշում են ընդունել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը երկարացնել 2 տարով։ «Հայ ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով կտեղակայվեն դիտորդական առաքելություն իրականացնող հանձնախմբեր, որի միջոցով կբացառվի կոնֆլիկտի որևէ էսկալացիա, և թույլ չի տրվի ռազմական ոտնձգություններ Հայաստանի Հանրապետության տարածքում», գրում է Հայաստանում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում։...
Բևռը ողջունում է ի նպաստ Հայաստանի արվող Ֆրանսիայի նախագահի և պաշտոնատար անձանց հետևողական ջանքերը
Լուրեր, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Բևռը ողջունում է ի նպաստ Հայաստանի արվող Ֆրանսիայի նախագահի և պաշտոնատար անձանց հետևողական ջանքերը

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի հայտարարությունը՝ Ֆրանսիայի Հանրապետության մի շարք կուսակցությունների առաջնորդների համատեղ բաց նամակի (27.12.2022, Le Monde) վերաբերյալ Ֆրանսիայի Հանրապետության տարբեր կուսակցությունների առաջնորդներ և ազդեցիկ քաղաքական գործիչներ «Էմանուել Մակրոնը պետք է ամեն հնարավորն անի երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը» վերտառությամբ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայի ամենամեծ լսարանն ունեցող «լը Մոնդ» («Le Monde») օրաթերթում (27 դեկտեմբերի, 2022թ․)՝ պահանջելով Ֆրանսիայի նախագահի գործուն միջամտությունը ի պաշտպանություն հայերի և Հայաստանի անվտագության ապահովման։ Ազգային-ժողովրդավարական Բևեռը ողջունում է Ֆրանսիայի Հանրապետության, նրա նախագահի, նրա խորհրդարանի պալատների և քաղաքական, գիտական և մշակութային շրջանակների ...
Դատապարտել Ադրբեջանին՝ միջազգային իրավունքի դրույթների խախտման, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի և պատերազմական ոճրագործությունների համար
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Դատապարտել Ադրբեջանին՝ միջազգային իրավունքի դրույթների խախտման, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի և պատերազմական ոճրագործությունների համար

Ambassade d'Arménie en France / ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։ Նամակը հասանելի է հետևյալ հղումով՝ bit.ly/3Wuc51m Ստորև ներկայացնում ենք թարգմանությունը՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ Դեկտեմբեր 12-ից ի վեր Ադրբեջանը գրավել է Արցախի / Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ այսպիսով ստեղծելով հումանիտար մեծ աղետի վտանգ: 120 հազար մարդ, որոնց թվում 30 հազար երեխաներ, զրկված են կեն...