Բևռը ողջունում է ի նպաստ Հայաստանի արվող Ֆրանսիայի նախագահի և պաշտոնատար անձանց հետևողական ջանքերը
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի հայտարարությունը՝ Ֆրանսիայի Հանրապետության մի շարք կուսակցությունների առաջնորդների համատեղ բաց նամակի (27.12.2022, Le Monde) վերաբերյալ
Ֆրանսիայի Հանրապետության տարբեր կուսակցությունների առաջնորդներ և ազդեցիկ քաղաքական գործիչներ «Էմանուել Մակրոնը պետք է ամեն հնարավորն անի երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը» վերտառությամբ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայի ամենամեծ լսարանն ունեցող «լը Մոնդ» («Le Monde») օրաթերթում (27 դեկտեմբերի, 2022թ․)՝ պահանջելով Ֆրանսիայի նախագահի գործուն միջամտությունը ի պաշտպանություն հայերի և Հայաստանի անվտագության ապահովման։
Ազգային-ժողովրդավարական Բևեռը ողջունում է Ֆրանսիայի Հանրապետության, նրա նախագահի, նրա խորհրդարանի պալատների և քաղաքական, գիտական և մշակութային շրջանակների ...