Tag: Վարուժան Ավետիսյան

Թշնամին տանն է և տնից պիտի վռնդվի
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Թշնամին տանն է և տնից պիտի վռնդվի

Մենք չունենք պետություն, մեր պետության անվան տակ կա հակապետական, հակահայ կառավարման համակարգ, որի կառավարիչները, թեպետ ծագումով հայեր են և Հայաստանի քաղաքացիներ, բայց նրանք օտարի գործակալներ են, օտարին են ծառայում, համակարգն է ծառայում օտարին: Այդ համակարգի նպատակը մեր պետությունը, պետականությունը ոչնչացնելն է: Պետականությունը ոչնչացնելու համար ստեղծված համակարգը չի կարող պետականության շահ սպասարկել: Նա պետք է իր տիրոջ շահը սպասարկի: Պատկերացրեք, թե պետությունը մի ամրոց է, որի կայազորը բաղկացած է դավաճաններից, բայց բոլորն արտաքուստ քեզ յուրային են ու դու չես կարող ուղիղ ասել, թե նա թշնամի է: Նա հագնում է քո համազգեստը, խոսում է քո լեզվով, իբրև թե շարժվում է քո օրենքներով, իբրև թե պաշտպանում է ամրոցը, բայց իրականում թշնամու զորքի մի մասն է և սպասում է, թե երբ թշնամին կգա, որպեսզի դարպասներ...
ՀՀ-ն ԽՍՀՄ-ի լուծարումից հետո պետք է վերաանկախանա դեօկուպացիայի միջոցով
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

ՀՀ-ն ԽՍՀՄ-ի լուծարումից հետո պետք է վերաանկախանա դեօկուպացիայի միջոցով

ՀՀ մասով ԽՍՀՄ-ը կազմավորվել է օկուպացիայի միջոցով, ուստի ՀՀ-ն ԽՍՀՄ-ի լուծարումից հետո պետք է վերաանկախանա դեօկուպացիայի միջոցով։ Սա է տարբերում միմյանցից քաղաքական եւ սովետական/ռուսական հայերին։ Սովետական/ռուսական հայը չէր կարող ուրիշ բան ստեղծել, քան այսպես կոչված երրորդ հանրապետությունը, որն այսօր մահանում է իր ծնող Ռուսաստանի հայեցակարգային հոգեվարքի եւ ռազմավարական թուլացման ու նահանջի պատճառով։ Քաղաքագետի, վերլուծաբանի, իրավապաշտպանի, հանրային գործունեությամբ զբաղվող որեւէ մեկի առաքելությունն է զօր ու գիշեր ներկայացնել ապացուցման կարիք չունեցող այս ճշմարտությունը։ Վարուժան Պարսամի Ավետիսյան 14.12.2021...