Վաշինգտոնը վրդովված է Ուկրաինային տանկեր մատակարարելու Գերմանիայի պայմաններից
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վիճաբանել է Գերմանիայի կանցլերի մերձավոր խորհրդական Վոլֆգանգ Շմիդտի հետ։ Պաշտոնյաների միջև կոնֆլիկտի պատճառ են դարձել Ուկրաինայի համար տանկերը։ Նշվում է, որ ։ «Գերմանիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտ թյուրիմացությամբ կամ հազիվ քողարկված զայրույթով արձագանքեցին կանցլեր Օլաֆ Շոլցի որոշմանը, որ դեռևս չի խոստանում Ուկրաինային «Leopard» տանկեր տրամադրել: ԱՄՆ կառավարության տոնը հատկապես կոշտ էր»,- գրում է «Süddeutsche Zeitung»-ը։
ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարը փորձել է Գերմանիայից «Leopard» 2-ի մատակարարման պարտավորություններ ստանալ, ինչպես նաև այլ երկրների համար Բեռլինից թույլտվություն ստանալ։ Այս ֆոնին Օսթինը չհամաձայնեց Շոլցի վստահելի անձի հետ, և պաշտոնյաների հանդիպումը «լարված» էր։ Հրատարակությունը գրում է նաև, որ ԱՄՆ ազգային անվտանգության հա...