Բայդենը Կիևում ասել է, որ Պուտինը սարսափելի սխալ է հաշվարկել
ՆԱԽԱԳԱՀ ԲԱՅԴԵՆՆ ԱՐԴԵՆ ԿԻԵՎՈՒՄ Է: «Երբ աշխարհը պատրաստվում է նշելու Ռուսաստանի բարբարոսական ներխուժման առաջին տարելիցը Ուկրաինա, ես այսօր Կիևում եմ՝ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ և վերահաստատելու մեր անսասան աջակցությունը Ուկրաինայի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Երբ մեկ տարի առաջ Պուտինը սկսեց իր ներխուժումը , նա կարծում էր, որ Ուկրաինան թույլ է, իսկ Արևմուտքը` բաժանված: Նա կարծում էր, որ մեզանից ավելի երկար կդիմանա: Բայց նա սարսափելի սխալ էր հաշվարկել», - ասել է Բայդենը:...