Tag: Որդիների պայքարը հայրերի դեմ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. Հա՛յ երիտասարդություն դու պիտ լինես հզոր
Լուրեր, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. Հա՛յ երիտասարդություն դու պիտ լինես հզոր

Եթե դու, հա՛յ երիտասարդություն, պիտի շարունակես ապրել փոքրիկ հարցերի, փոքրիկ գործերի և նույնքան փոքրիկ օգուտների սպանիչ մթնոլորտում, երբ կա մեր հավաքական գոյության սպառնացող մեծ վտանգը, եթե դու էլ` նման անցյալ սերունդների, պիտի շարունակես փորձել սովորական, փոքրիկ ճիգերով կամ արտաքին օգնության հույսերով լուծել մեր լինել - չլինելու ահավոր խնդիրը, գլխովին չկորչելու, ինչպես և մարդկության արգահատանքից մեկընդմիշտ ազատվելու խնդիրը, դու արդարացրած չես լինի ո՛չ քեզ, ո՛չ էլ քո ժողովրդի հույսերը: Եթե ցանկության դեպքում դու պիտի չկարողանաս լինել ավելին, քան այն ինչ որ ես, այդ դեպքում վա՛յ և՛ քեզ, և՛ քո ժողովրդին: Ստեղծված հոգեբանական մթնոլորտում հավատավորների և վրիժակների սերունդ դառնալու փոխարեն, դու նորանոր զոհեր կհասցնես թրքական յաթաղանի համար: Սպասողական դրությունը ժողովուրդների կյանքում ժամանակավ...