…բայց դեռ ամեն ինչ կորած չէ. Նաիրի Բադալյան
Ազատագրության-ազատության ընդամենը մեկ ամիս և մենք կվերագտնենք մեր ժողովրդի իրական ինքնությունն ու մեր կորսված երկիրը։
Ասում են ժողովրդին չի կարելի մեղադրել:
Չեմ մեղադրում:
Ուղղակի արձանագրում եմ. մեր ժողովրդին ՀԻՄԱ կարելի է զայրացնել ու փողոց հանել միայն քաղաքային տրանսպորտը մի 50 դրամ թանկացնելով:
Ասենք մոտավորապես «Տուր 50 դրամ, արա, տուր 50 դրամ համազգային հուժկու պայքար»-տարբերակով:
Թե չէ, երկիր կկորցնի, 5000 ջահել զինվոր կզոհի, թե 15-ին մի գոմի մեջ կվառի, հեչ վեջը չի, կարևորը, որ իրենց տնից մարդ չկար այդ զոհերի ցանկում:
Եվ սա այն ժողովուրդն է, որ ընդամենը մի հոգու՝ 1988 թ հուլիսի 5-ին Զվարթնոց օդանավակայանի դեպքերի ժամանակ ռուսական օկուպացիոն բանակի կողմից սպանված լուսանկարիչ Խաչիկ Զաքարյանի թաղմանը մի քանի հարյուր հազարներով էր դուրս եկել Երևանի փողոցները ոչ թե սգալու, այ...