Tag: Միքայել Արամյանց

Միքայել Արամյանցի տանն է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը
Լուրեր, Հայաստանաճանաչում, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Միքայել Արամյանցի տանն է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը

Արամյանցի դղյակն է Ախթալա քաղաքում, կառուցված շվեյցարական ոճով։ Միքայել Արամյանցը 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիրն էր։ Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկերն ու գործընկերը։ Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ և առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու՝ նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար։ Եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը։ Աջակցել է Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց) կառուցմանը՝ նվիրաբերելով հարյուր հազար ռուբլի։ Արամյանցի անվան հետ է կապված նաև Թբիլիսիի «Մարիոտ» հյուրանոցը, որը նա կառուցել է իր սիրելի նավի՝ «Մաժեստիկի» նմանությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի ...