Tag: հայտնում է Reuters-ը՝ Իրանի պետական հեռուստատեսությանը հղում անելով։ Իրանական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ նախագահի շարասյան մեջ գտնվող երեք ուղղաթիռներից մեկը

Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի մասին հաղորդումից ժամեր անց ճշգրիտ վայրը դեռ չի հայտնաբերվել (թարմացվող)
Միջազգային, Քաղաքական

Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի մասին հաղորդումից ժամեր անց ճշգրիտ վայրը դեռ չի հայտնաբերվել (թարմացվող)

https://www.rferl.org/a/32953855.html Ամփոփում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին ու մի քանի այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել։ Իրանական ԶԼՄ-ները վթարի պատճառ են նշում վատ եղանակը։ Փրկարարները անձրևի տակ փորձում են հասնել վթարի վայր։ Ուղղաթիռի վայրէջքի մասին հաղորդումները սկսվեցին 17։00-ի սահմաններում, դեռևս չի հաջողվել կապ հաստատել։ 23:49 Իրանի պետական IRNA գործակալությունը, վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին, հայտնում է, որ Իրանի նախագահի ուղղաթիռի «ճշգրիտ վայրը» տեղորոշվել է։ 23։33 Մոսկվան պատրաստ է աջակցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ուշադրությամբ հետևում ենք երրորդ ուղղաթիռի ուղևորների ճակատա...