Բայց ո՞վ եք դուք և ի՞նչ եք անում դուք. Հայկ Մարտիրոսյան
Դրան մեղադրում եք որ ի՞նչ: Հեշտ թիրա՞խ է: Մեղադրանքների համար հարմար «հարվածային գունդ» է, որի վրա կարելի է բարդել բոլոր մեղքերը, որովհետև մեղավոր է բոլոր այդ մեղքերում:
Բայց նրանից ի՞նչ եք ուզում: Ինչու՞ եք նրան մեղադրում: Նա շատ անկեղծ է. թե՜ իր դավաճանության մեջ և թե´ իր առաջիկա էլ ավելի կործանարար պլանների: Նա այն է` ինչ կա:
Բայց ո՞վ եք դուք և ի՞նչ եք անում դուք:
Դուք նստել եք ձեր ձեռքերի վրա և միայն մեղադրելով` թույլ եք տալիս նրան, որ նա երկիրը հանձնի: Հանձնի նաև ձեզ: Եվ նա հանձնելու է:
Ո՞վ եք դուք, ի՞նչ եք դուք, որ արդեն այսքան տարի հանդուրժում եք նրան, թույլ տալիս, որ միայնակ որոշի ձեր երկրի կործանման ուղին, որ միայնակ որոշի ձեր մահվան ժամը:
Նրան մի քննադատատեք: Նա այն է` ինչ կա: Քննադատե´ք ձեզ, որ ձեր տխմարությամբ, տհասությամբ, անկամությամբ և ոչնչականությամբ` ոչինչ չ...