Հայաստանի նման երկրում բանակի օրը ամեն օր է
Բանակի օրը էսօր չի։ Բանակի օրը Հայաստանում ամեն օր պիտի լինի։ ՀՀ անարժանապատիվ իշխանության ամեն հաջորդ տապալման մեջ բանակին մեղադրող ամեն սիրուն գրված փոսթ լայքելիս ու տարածելիս հիշեք, որ Հայաստանի նման երկրում բանակի օրը ամեն օր է, ու եթե բանակն այն բանակը չի, որը դուք երազում եք, դա այն պատճառով է, որ ՀՀ ղեկավարությունն է ոչ այն, ինչ դուք երազում եք, նույնիսկ եթե դուք չեք տեսնում այդ կապը։ Գեներալը գեներալ կլինի, գնդապետ` գնդապետ, հետախույզը` հետախույզ, զինվորն էլ` զինվոր, եթե իշխանությունդ քոնը լինի։
Լուսինե Ազնաուրյան...