Իրանի ռազմական թիրախներին հարվածները պատերազմի սկիզբ չեն. Արա Պապյան
Ասեմ՝ իմացեք շարքից
կամ
աշխարհաքաղաքական զարգացումներն արագանում են։
Իրանի շուրջ վերջին իրադարձությունները բավականին պարզունակ վերլուծությունների տեղիք են տվել։ Հարցուպատասխանով փորձենք հասկանալ ի՞նչ է կատարվում։
1. Համաշխարհային առումով ամեն ժամանակահատված ունի իր հիմնական դիմակայության առանցքը։ Ո՞րն է ներկա ժամանակահատվածում հիմնական դիմակայության և մրցակցության առանցքը։
Դա ԱՄՆ-Չինաստան դիմակայությունն է, մրցակցությունը և առաջիկայում հնարավոր բախումը։ Մնացածը ածանցյալ են կամ երկրորդական։ Արդյոք Չինաստանի հետ անմիջական բախումը ձեռնատու՞ է ԱՄՆ-ին։ Ոչ ձեռնատու չէ, բայց հավանական է։ Հենց ամերիկյան փորձագետների կարծիքով՝ հնարավոր է առաջիկա 2-5 տարվա ընթացքում։
2. Ուստի, ի՞նչ պիտի անի ԱՄՆ-ը՝ խոսափելու համար բախումից կամ այն դարձնելու ԱՄՆ համար պակաս վտանգավոր և վնասաբեր։ Ճիշտ եք՝...