Շուտով որոշում կկայացվի Ուկրաինա գերմանական տանկեր ուղարկելու վերաբերյալ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ շուտով որոշում կկայացվի Ուկրաինա գերմանական արտադրության տանկեր ուղարկելու վերաբերյալ։ Բրիտանական «Sky News» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Պիստորիուսն այս մասին ասել է «ARD»-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը պետք է հաշվի առնի բազմաթիվ գործոններ եւ հապճեպ որոշում չի կայացնի։ Մասնավորապես, նման գործոնները ներառում են գերմանական բնակչության անվտանգության խնդիրները։ Նախօրեին՝ հունվարի 21-ին, Պիստորիուսը հայտարարեց առաջիկա չորս շաբաթվա ընթացքում Ուկրաինա այցելելու մտադրության մասին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «UNIAN»-ը, հունվարի 20-ին Պիստորիուսը հայտարարել էր, որ դաշնակիցները միակարծիք չեն Ուկրաինային արևմտյան արտադրության ժամանակակից տանկեր մատակարարելու հարցում։ Նա պաշտոնյաներին հանձնարարել է ստուգ...