Tag: Բուլղարիա

Բուլղարիան գաղտնի փրկեց Ուկրաինան ռուսական ներխուժման սկզբում
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Բուլղարիան գաղտնի փրկեց Ուկրաինան ռուսական ներխուժման սկզբում

Բուլղարիան գաղտնի մատակարարում էր Ուկրաինային վառելիք և բաղադրամասեր Ուկրաինայի ունեցած խորհրդային արտադրությանզենքի համար։ Այս առաքումները գաղտնի են պահվել, որպեսզի դրանք չխանգարվեն Բուլղարիայի կառավարության ռուսամետ քաղաքական գործիչների կողմից, գրում է Welt-ը։ Հրատարակությունը նշում է, որ ռուսական ներխուժման առաջին ամիսներին ուկրաինական բանակը վառելիքի և խորհրդային տրամաչափի զինամթերքի սուր պակաս է զգացել։ Բուլղարիան օգնության է հասել, բուլղարական վերնախավի զգալի մասի ռուսամետ կողմնորոշման պատճառով Սոֆյան դրսևորեց դիրքորոշում, որ չի զինում Ուկրաինային։ Այնուամենայնիվ, դա «ծխի էկրան» էր։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի, Բուլղարիայի նախկին վարչապետ Կիրիլ Պետկովի և նրա ֆինանսների նախարար Ասեն Վասիլևի հետ հարցազրույցների հիման վրա լրագրողները կազմել են «պատկեր, թե ինչպես...