Tag: Արա Պապյան

Մոսկվայի 16.03.1921թ. ռուս-թուրքական պայմանագրի և նրա չեղարկման վերաբերյալ
Լուրեր, Պատմություն, Վերլուծական, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Մոսկվայի 16.03.1921թ. ռուս-թուրքական պայմանագրի և նրա չեղարկման վերաբերյալ

  Քանի որ վերջին շրջանում ամեն մի քաղաքական աշխուժակ իրեն իրավունք է վերապահում դատողություններ անել մասնագիտական հարցերի՝ մասնավորապես միջազգային իրավունքի, վերաբերյալ, ապա ստիպված եմ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի (16.03.1921թ.) օրինակով բացատրություններ տալ միջպետական գործիքների (international instruments) վերաբերյալ։ 1. Հաշվի առնելով, որ ըստ միջազգային իրավունքի ՛«պայմանագիրը գրավոր համաձայնություն է պետությունների միջև և այն պետք կառավարվի միջազգային օրենքով՛», ապա Մոսկվայի 1921թ. պայմանագիրը չի կարող համարվել միջազգային//միջպետական փաստաթուղթ, քանի որ այն չի կնքվել պետությունների միջև, այլ գործարք է երկու խռովարար շարժումների՝ այն է քեմալականների և բոլշևիկների։ (Տես՝ Article 2(а) Vienna Convention on the Law of Treaties, 1969). 2. Հաշվի առնելով, որ Մոսկվայի 1921թ. պայմա...
Ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանը 1994 թ մայիսին կասեցրեց հայոց բանակի առաջընթացը. Արա Պապյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանը 1994 թ մայիսին կասեցրեց հայոց բանակի առաջընթացը. Արա Պապյան

Վերջին շրջանում փորձ է արվում Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացնել անսխալական։ Մի կողմ եմ դնում նրա սխալները կադրային, տնտեսական, գաղափարախոսական և ներքին քաղաքականության մեջ։ Պարզապես երկուսուկես հարց արտաքինի մասին։ Եթե հնարավոր լիներ ԼՂԻՄ-ի շրջակա 5 կամ 7 շրջանները տալով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, ապա վստահ եղեք Լևոն Տեր-Պետրոսյանը դա կաներ՝ դրա համար և ժամանակ ուներ (գրեթե չորս տարի՝ 1994 - 1998 թթ․), և կատարող՝ Ժիրայր Լիպարիտյանը։ Եթե Ադրբեջանն իր ամենաթույլ ժամանակ՝ 1994 - 1997 թթ․, դրան չի գնացել, ինչու՞ դա պիտի աներ դրանից հետո՝ այն ժամանակ, երբ շատ նավթ էր ծախում ու ժամանակն իր օգտին էր գնում։ Այստեղ երկու հարց է առաջանում։ 1. Նախ ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանը 1994 թ մայիսին կասեցրեց հայոց բանակի առաջընթացը և թույլ չտվեց Քուռի ափ դուրս գալով փակել նավթի...
Իրանի ռազմական թիրախներին հարվածները պատերազմի սկիզբ չեն. Արա Պապյան
Լուրեր, Միջազգային, Վերլուծական, Քաղաքական

Իրանի ռազմական թիրախներին հարվածները պատերազմի սկիզբ չեն. Արա Պապյան

Ասեմ՝ իմացեք շարքից կամ աշխարհաքաղաքական զարգացումներն արագանում են։ Իրանի շուրջ վերջին իրադարձությունները բավականին պարզունակ վերլուծությունների տեղիք են տվել։ Հարցուպատասխանով փորձենք հասկանալ ի՞նչ է կատարվում։ 1. Համաշխարհային առումով ամեն ժամանակահատված ունի իր հիմնական դիմակայության առանցքը։ Ո՞րն է ներկա ժամանակահատվածում հիմնական դիմակայության և մրցակցության առանցքը։ Դա ԱՄՆ-Չինաստան դիմակայությունն է, մրցակցությունը և առաջիկայում հնարավոր բախումը։ Մնացածը ածանցյալ են կամ երկրորդական։ Արդյոք Չինաստանի հետ անմիջական բախումը ձեռնատու՞ է ԱՄՆ-ին։ Ոչ ձեռնատու չէ, բայց հավանական է։ Հենց ամերիկյան փորձագետների կարծիքով՝ հնարավոր է առաջիկա 2-5 տարվա ընթացքում։ 2. Ուստի, ի՞նչ պիտի անի ԱՄՆ-ը՝ խոսափելու համար բախումից կամ այն դարձնելու ԱՄՆ համար պակաս վտանգավոր և վնասաբեր։ Ճիշտ եք՝...
Բա ինչու՞ ես տանը նստել, թուրքի՞ն ես սպասում։ Փողոց դուրս արի, պայքարիր, պահանջիր
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Բա ինչու՞ ես տանը նստել, թուրքի՞ն ես սպասում։ Փողոց դուրս արի, պայքարիր, պահանջիր

Չեմ հասկանում՝ դժվա՞ր է հասկանալ մի շատ կարևոր բան։ Ռուսական կայսրության անկումը մոտենում է իր ավարտին։ Շուտով կսկվի անկման երկրորդ՝ վերջնական, փուլը։ Նա գնալու է Հարավային Կովկասից։ Սա մի արտառոց բան չէ՝ բոլոր կայսրություներ էլ մի օր գնացել են իրենց գաղութներից՝ ուզենք դա, թե չուզենք։ Ֆեյսբուքյան ձեր թուղթուգիրով և մեզ հայհոյելով պատմության ընթացքը չեք կարող կասեցնել։ Կործանվողների մեջ Ռուսական կայսրությունը ոչ առաջինն է և ոչ էլ վերջինը։ Նա հերթականն է։ Պուտինը մի փոքր այդ անկումն արագացրեց։ Ոմանք ասում են՝ եթե ռուսը գնաց՝ կգա թուրքը։ Հնարավոր է։ Շատ հնարավոր է։ Բա ինչու՞ ես տանը նստել, թուրքի՞ն ես սպասում։ Փողոց դուրս արի, պայքարիր, պահանջիր, արա ամեն ինչ, որ գնացող թուրքի փոխարեն գա ամերիկացին, ֆրանսիացին, նորվեգացին կամ որևէ մեզ համար ընդունելի մեկը։ Պարզ չէ՞, որ ռուսի տեղը դատարկ չ...
Ի՞նչ շահ ունի Արևմուտքը Հայաստանին աջակցելով
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ի՞նչ շահ ունի Արևմուտքը Հայաստանին աջակցելով

Ինձ երբեմն հարցնում են՝ ի՞նչ շահ ունի Արևմուտքը Հայաստանին աջակցելով։ Խիստ համառոտ: Թույլ չտալ Չինաստանին ավելի ուժեղանալու։ Չինական ազդեցությունը և ուղին հակակշռել Հնդկաստանով և Հնդկաստան֊ Իրան֊ Հայաստան ֊Վրաստան ֊Եվրոպա երթուղով։ Կանխել ռուս֊թուրքական առավել մերձեցումը, որը դրսևորվում է Հայաստանի վրայով միջանց կորզելով և որն ուղղված է Արևմուտքի դեմ։ Ռուսաստանին թույլ չտալ վերականգնել ՍՍՀՄ֊ը։ Թուրքիային թույլ չտալ վերականգնել նոր Օսմանյան կայսրություն։ Աջակցել մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը Հարավային Կովկասում։ Որովհետև նման երկրները պակաս խնդրահարույց են ու ծանորոն չեն նստում ԱՄՆ վզին։ Թուրքիան հակակշռել քրդական պետության ստեղծումով և ավելի հզոր Հունաստանով ու պետություն դարձած Հայաստանով։ Արա Պապյան Ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ...