Նյութերի ընտրանի

Նժդեհը փաստում է հայ կնոջ հերոսական կամքի մասին
Լուրեր, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Նժդեհը փաստում է հայ կնոջ հերոսական կամքի մասին

Նժդեհը ռուսական 11-րդ բանակի հրամանատարին գրում է. «…Կռիվ էր, ձերոնք թնդանոթների ու գնդացիրների հետ կախվել էին Կարճևան գյուղի վրա: Երրորդ օրն էր, իսկ հայ ապստամբները հեգնում էին թշնամու ճիգերն ու փորձերն ու առատ հունձ անում: Ջուր չկար, ծարավ էինք: Կարճևանցի հայ կինը կուժը լիքը սառը ջրով բարձրանում էր մեր դիրքերը: Թշնամին նկատելով գնդացրային կրակ բացեց նրա վրա: Հարյուրավոր գնդակներից մեկը փշրեց նրա կուժը: Կինը նորից իջավ Արաքսի ափը, նոր կուժը լցրեց ջրով ու շարունակեց դեպի մեր դիրքերը: Էլի ընկավ կրակի տակ, թեթև վիրավորվեց և կորցրեց կուժը: Հավատացած էինք, որ նա այլևս չի վերադառնա, բայց մի քիչ անց նորից պաշտելի հերոսուհին բարձրացավ սարը: Վիրավորված հայ կնոջ ներկայությունը կրակով և վրեժով լցրեց ապստամբների հոգիները: Կես ժամ անց թշնամին մեր սարերից կրնկակոխ փախչում էր: Ահա իմ ուժը: Ահա թե ինչ...
Նիկոլը սուտ է ասում. ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
Լուրեր, Նյութերի ընտրանի, Վերլուծական, Քաղաքական

Նիկոլը սուտ է ասում. ԱՐԱ ՊԱՊՅԱՆ

Նիկոլը սուտ է ասում, որ Թուրքիայի երկաթուղիով բեռների տեղափոխումը դեպի Եվրոպա մեզ վրա ավելի էժան կնստի: Հաստատ ոչ: Ինքը գիտի՞ - ի՞նչ արժի, օրինակ, Բոսֆորի նեղուցի վրայի երկաթուղային կամրջի օգտագործումը մեկ վագոնի համար, ինքը գիտի՞ - ի՞նչ է մեկ տոննա-կմ փոխադրման սակագինը Թուրքական երկաթուղիներում: Հաստատ չգիտի: Ամենաէժան փոխադրամիջոցը ծովայինն է: Այսինք՝ Երևան- Փոթի հետ լաստանավերով դեպի Վառնա, Կոստանցա, Իլիչովսկ կամ Նովոռոսիյսկ: Ի դեպ, Թուրքիայի երկաթուղու մեծ մասը, մասնավորապես Գյումրի-Կարս-Էրզրում-Անկարա հատվածը էլեկտրաֆիկացված չէ: Սա նշանակում է, որ Կարս-Էրզրում հատվածում շոգեքարշը կարողանում է դեպի վեր քաշել խիստ սահմանափակ թվով վագոնները, որը էապես կթանկացնի բեռնափոխադրումը: Նիկոլը խոսում է Հայաստանի տարածքի վրայով դեպի Ադրբեջան կամ ավելի հեռուն տարանցիկ փոխադրումների մասին: Լո...
Երկու հարյուր տարի ի վեր Ռուսաստանը իշխում է Հայաստանը. Արթուր Այվազյան
Լուրեր, Նյութերի ընտրանի, Վերլուծական, Քաղաքական

Երկու հարյուր տարի ի վեր Ռուսաստանը իշխում է Հայաստանը. Արթուր Այվազյան

Երկու հարյուր տարի ի վեր Ռուսաստանը իշխում է Հայաստանը, այն արմատներ է ձգել ու հիմնավորվել, ամեն ինչից զատ տիրում է նաև մարդկանց մտքերին: Մեզ ի՞նչ է թվում, հեշտ ու հանգիստ է տեղի ունենալու նրանից ձերբազատումը: Իհարկե ոչ, դա է պատճառը նաև, որ ազգային ուժ` Բևեռի նկատմամբ հարվածներն ուժգնացել են ու դեռ ուժգնանալու են: Ամուր կանգնենք, չերկնչենք, հարվածներն ընդունենք արժանապատվորեն, սկսենք նաև հակադարձել, այդ ուժն ունենք արդեն` հաղթանակը սարերի ետևում չէ:...
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնի այցը Հայաստան
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Քաղաքական

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնի այցը Հայաստան

Այս շաբաթ Հայաստանում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերական կարողությունների հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը։ Նա հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և արտակարգ իրավիճակների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննության առնելով հայ-ամերիկյան գործընկերությունը և հետագա համագործակցությունը։ Հանդիպումներին ներկա էր նաև դեսպան Թրեյսին։ Գեներալ Վոհնը այցելել է 12-րդ խաղաղապահ բրիգադ և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան։ Նա նաև եղել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին։ --------------------------------- Brigadier General Edward Vaughan, the Deputy Director for Partnering, Security Cooperation, and Space Capabilities at United State...
Հրամայական է դառնում կրեմլի սպառնալիքին ենթակա ազգերի համագործակցությունը. Բևեռի հայտարարությունը
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Քաղաքական

Հրամայական է դառնում կրեմլի սպառնալիքին ենթակա ազգերի համագործակցությունը. Բևեռի հայտարարությունը

ՀԱՅԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կրեմլի սպառնալիքին ենթակա ազգերի սփյուռքների համագործակցության անհրաժեշտության մասին Քաղաքակիրթ աշխարհը պաշտոնապես արձանագրել է, որ Կրեմլը նպատակ ունի նոր ձևաչափով վերականգնելու Խորհրդային Միությունը։ Այս երևույթը տարբեր դրսևորումներով զավթման ու գաղութացման սպառնալիք է ստեղծում նախկին ԽՍՀՄ կազմում եղած, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի ազգերի համար։ Ասվածի մասին են վկայում, մասնավորապես, ԽՍՀՄ լուծարումից հետո Մոլդովայի Մերձդնեստրի շրջանում մնացած ռուսական զորքերն առ այսօր այնտեղ պահելը և այդ շրջանի փաստացի ռազմակալումը, 2008 թ. առ այսօր Վրաստանի և 2014 թ. առ այսօր Ուկրաինայի տարածքների զավթումն ու դրանց դե յուրե կամ դե ֆակտո բռնակցումը, Բելառուսին և Հայաստանին այսպես կոչված Միութենական պետության մեջ մտցնելու անթաքույց քաղաքականությունը, ՀԱՊԿ-ի ձևաչափի չարաշահմամբ օրեր...
Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի հարցազրույցը ամերիկյան «KSEE News 24» հեռուստակայանին (տեսանյութ)
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Պատմություն, Տեսանյութ, Քաղաքական

Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի հարցազրույցը ամերիկյան «KSEE News 24» հեռուստակայանին (տեսանյութ)

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ քաղաքագետ դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հրցազրույցը Ամերիկյան «KSEE News 24» հեռուստակայանի լրատվականի հիմնական թողարկմանը` Կիրակնօրյա լուրերին։ «Ժամանակը չափազանց սահմանափակ էր, բայց հիմնական ուղերձը տեղ հասավ»- ասել է դոկտոր Հայկ Մարտիրոսյանը: Մանրամասները տեսանյությում՝ https://www.youtube.com/watch?v=V5UKS4vz_lM