Նյութերի ընտրանի

Թելեթոն-դրամահավաք «Պետականությունը ինքնության երաշխիք»
Լուրեր, Հայաստանաճանաչում, Միջազգային, Նյութերի ընտրանի, Տեսանյութ, Քաղաքական

Թելեթոն-դրամահավաք «Պետականությունը ինքնության երաշխիք»

https://youtu.be/UywZkE9zzZk ԹԵԼԵԹՈՆ-ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ Սիրելի հայրենակիցներ, Մենք այսօր կանգնած ենք ոչ միայն պետականության, այլև ինքնության կորստի առջև։ Ազգային-ժողովրդավարական Բևեռն այն միակ ուժն է, որն ունի պետության փրկության և կենսունակ պետականաշինության ծրագիր և այն իրականացնելու ներուժ: Բևեռը կազմակերպել է թելեթոն-դրամահավաք: Անհրաժեշտ է ձեզանից յուրաքանչյուրի ներդրումը: Հունվարի 5-ին՝ ուրբաթ օրը, Լոս Անջելեսի ժամանակով 18:00-24:00, հունվարի 6-ին՝ Երևանի ժամանակով 06:00-12:00, հունվարի 6-ին` Գրինվիչի ժամանակով 02:00-ից սկսած, մասնակցի՛ր դրամահավաքին, օժանդակի՛ր հայրենիքի փրկության գործին: ԱՄՆ-ից փոխանցումներ կարող եք կատարել PayPal -ի միջոցով (հղումը` շուտով): Ինչպես նաև Zelle-ի միջոցով` (818) 203-8979 ԱՄՆ-ի...
Ուրեմն՝ դարձ դեպի ոգին, որով և՝ դեպի միացում ու վերածնունդ:
Արցախ, Նյութերի ընտրանի, Պատմություն, Քաղաքական

Ուրեմն՝ դարձ դեպի ոգին, որով և՝ դեպի միացում ու վերածնունդ:

Դարձ դեպի մեր ոգին, դեպի միացում և վերածնունդ «Սասնա Ծռեր»-ի ապստամբության 7-րդ տարեդարձի առթիվ Թեև ամբողջական և միասնական ոգով, բայց մասնատված և տարանջատ ենք մտքով, կամքով և գործով: Մտքով, կամքով և գործով մասնատված ու տարանջատված լինելու պատճառով դարեր շարունակ կորցնում ենք ու կորչում: Ամբողջական և միասնական ոգու շնորհիվ դարեր շարունակ կորցնելու և կորչելու պայմաններում դեռ կանք ու պահպանվում ենք: Լինելով ոգեղեն էություն և կոչված լինելով ոգու առաքելության՝ ուրացել ենք մեր կոչումը: Եվ մեր միտքը, կամքը և գործը ոգուն ծառայեցնելու փոխարեն ծառայեցնում ենք նյութին ու մարմնին, ինչի հետևանքով գերի ենք դառնում օտարների ստեղծած իրականության պայմաններին ՝ փոխանակ կերտելու մե՛ր իրականությունը: 1988-ին Ցեղի ոգին պոռթկաց և երկնեց միացումը, մինչդեռ կյանքից ու ապրելուց վախեցած՝ մերժեցինք և վիժ...
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՄՈԴԵԼ
Լուրեր, Նյութերի ընտրանի, Քաղաքական

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՄՈԴԵԼ

ՆԱԽԱԲԱՆ Միջնադարում տեղի ունեցավ մշակութային, քաղաքակրթական վերածնունդ։ Դրա համատեքստում մեկնարկեց նաև ժողովուրդների ինքնակառավարման կամ ժողովրդավարության վերածնունդը։ Սակայն ժողովրդավարության վերածնունդը մնացել է կես ճանապարհին՝ արդեն տեսանելի վիժեցման մարտահրավերին դեմ հանդիման։ Մեր կարծիքով, այս կիսատությունը հիմնականում պայմանավորված է առավելապես երկու` ընդհանրականի նկատմամբ անհատականի գերակայության և առևտրային պայմանագրային, համակարգաստեղծ բաղադրիչների գեներացմամբ կայացած Միջերկրծովյան քաղաքակրթության վրա հիմնվելու։ Մեր պատկերացմամբ, ժողովրդավարությունը կարող է հաղթահարել ճգնաժամը և վերածնունդ ապրել, եթե ներառի նաև երկու այլ՝ ընդհանրականի ու անհատականի ներդաշնակության և հոգևոր-արժեքային, համակարգաստեղծ բաղադրիչների գեներացմամբ կայացած Արարատյան քաղաքակրթության ներուժն ու լուծու...
Այսօր մեր պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի երկրի տերերի խավի վերականգնումը
Լուրեր, Նյութերի ընտրանի, Պատմություն, Քաղաքական

Այսօր մեր պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի երկրի տերերի խավի վերականգնումը

Մեր պատմության անկումն սկսվեց ազնվականության ոչնչացումից: Խոսքս հայ նախարարական տների մասին է: Որ նվաճողն արշավում էր Հայաստան` առաջին գործը համարում էր ազնվականությանը բնաջնջելը. այդպես են վարվել թե արաբները, թե պարսիկները, թե թուրքերը: Հուստինիանոսի բոլոր ռեֆորմներն ուղղված էին հենց ազնվականության վրա, իսկ ամենասև գործը կատարեցին մոնղոլները, ինչից հետ 12-13-րդ դարերում մեր պատմության ամենաողբերգական շրջանն սկսվեց: Վերացավ երկրի տերը: Այսօր մեր պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի երկրի տերերի խավի վերականգնումը: 1990-94թթ. արցախյան ճակատում զոհվածներն իսկական ազնվական տղաներ էին, երկրի գենետիկական հատկանիշներ կրողները: Այսօր էլ կա նման խավ, նրանց գեներում առողջ սերմ կա, սակայն հարկավոր է այն աճեցնել: Ցավոք սրտի` մեզանում հակառակն է արվում: Եթե այսպես շարունակվի և միայն ծա...
Ծիծաղելի է միամիտ մարդկանցից լսել այն միտքը, թե 1920 թվին բոլշևիկները թուրքական ավերումից փրկեցին Հայաստանը
Լուրեր, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Ծիծաղելի է միամիտ մարդկանցից լսել այն միտքը, թե 1920 թվին բոլշևիկները թուրքական ավերումից փրկեցին Հայաստանը

ՌՈՒՍԱԿԱՆ ՄՈՒՐՃԻ ԵՎ ԹՐՔԱԿԱՆ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ «Ճիշտ նույն օրերին (1920թ. նոյեմբերի վերջերին) Ժնևում առաջին անգամ գումարվել էր Ազգերի լիգան և այնտեղ հարց էր դրված Հայաստանին և Վրաստանին Ազգերի լիգա ընդունելու մասին (Ադրբեջանի հարցը օրակարգում չկար, քանի որ վերջինս 1920թ. ապրիլի 28-ին խորհրդայնացել էր - Ա.Զ.)։ Հայաստանի ծանր վիճակի մասին նոր ստացված տեղեկությունները (Հայաստանը դե ֆակտո պարտվել էր հայ-թուրքական պատերազմում, միաժամանակ խորհրդային Ռուսաստանի զինուժը ներխուժել էր ՀՀ հյուսիս-արևելյան շրջանները, իսկ Սյունիքում շարունակվում էին մարտերը ռուս-թաթարական զինված ստորաբաժանումների դեմ - Ա.Զ.) ստիպել էին Ժնևում անգլիական, ֆրանսիական և իտալական ներկայացուցիչներին Հայաստանին և Վրաստանին չընդունել Ազգերի լիգա, որպեսզի լիգայի կանոնագրի 10-րդ հոդվածի համաձայն ստիպված չլինեն օգնություն հասցնել Հա...
էմանուել Մակրոնը նախաձեռնել է հանդիպում արցախաբնակ հայերին սպառնացող էթնիկ զտումների հարցով
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Քաղաքական

էմանուել Մակրոնը նախաձեռնել է հանդիպում արցախաբնակ հայերին սպառնացող էթնիկ զտումների հարցով

Երեկ երեկոյան Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում  Ֆրանսիայում Հայաստանին նվիրված գորժիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախաբնակ հայությանը  Ադրբեջանի կողմից սպառնացող էթնիկ զտումների հարցով։ Քննարկմանը մասնակցել են պարոնայք Սիլվյան Թեսսոն, Պասկալ Բրուկները, Օլիվիեր Վեբերը և այլոք։
Եվրամիության դիտորդական առաքելությունը կերկարացվի 2 տարով
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Քաղաքական

Եվրամիության դիտորդական առաքելությունը կերկարացվի 2 տարով

Ֆրանսիայի գործուն ջանքերի շնորհիվ Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարներ որոշում են ընդունել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը երկարացնել 2 տարով։ «Հայ ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով կտեղակայվեն դիտորդական առաքելություն իրականացնող հանձնախմբեր, որի միջոցով կբացառվի կոնֆլիկտի որևէ էսկալացիա, և թույլ չի տրվի ռազմական ոտնձգություններ Հայաստանի Հանրապետության տարածքում», գրում է Հայաստանում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում։...
Բևռը ողջունում է ի նպաստ Հայաստանի արվող Ֆրանսիայի նախագահի և պաշտոնատար անձանց հետևողական ջանքերը
Լուրեր, Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական, Քաղաքական

Բևռը ողջունում է ի նպաստ Հայաստանի արվող Ֆրանսիայի նախագահի և պաշտոնատար անձանց հետևողական ջանքերը

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի հայտարարությունը՝ Ֆրանսիայի Հանրապետության մի շարք կուսակցությունների առաջնորդների համատեղ բաց նամակի (27.12.2022, Le Monde) վերաբերյալ Ֆրանսիայի Հանրապետության տարբեր կուսակցությունների առաջնորդներ և ազդեցիկ քաղաքական գործիչներ «Էմանուել Մակրոնը պետք է ամեն հնարավորն անի երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը» վերտառությամբ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայի ամենամեծ լսարանն ունեցող «լը Մոնդ» («Le Monde») օրաթերթում (27 դեկտեմբերի, 2022թ․)՝ պահանջելով Ֆրանսիայի նախագահի գործուն միջամտությունը ի պաշտպանություն հայերի և Հայաստանի անվտագության ապահովման։ Ազգային-ժողովրդավարական Բևեռը ողջունում է Ֆրանսիայի Հանրապետության, նրա նախագահի, նրա խորհրդարանի պալատների և քաղաքական, գիտական և մշակութային շրջանակների ...