Վիլսոնյան Հայաստան
Օսմանյան Թուրքիայի պարտությունը Առաջին Համաշխարհային պատերազմում
Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմից դուրս եկավ 1918 թվականի հոկտեմբերի 30-ին, երբ ստորագրվեց Մուդրոսի զինադադարը։
Փարիզի վեհաժողով
Պատերազմի ավարտի վերաբերյալ ընդհանուր քննարկումները տեղի ունեցան Փարիզի վեհաժողովի ժամանակ՝ 1919—1920 թթ.։
Ելնելով վեհաժողովի որոշումներից, Օսմանյան կայսրությանը վերաբերող հարցերի խորը քննարկումը պետք է ի կատար ածվեր Սևրի պայմանագրի շրջանակներում։
Փարիզի խաղաղության վեհաժողովն ի վերջո անդրադարձավ Օսմանյան կայսրության հիմնահարցերին Սան Ռեմոյի նիստի ժամանակ՝ 24-27 ապրիլի, 1920թ.: Այս հարցի շրջանակում վեհաժողովը ձեռնամուխ եղավ Հայաստանի հետագա ճակատագրի հստակեցմանը։ Ըստ այդմ՝ Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of the Allied Powers) 1920թ. ապրի...






