Վերլուծական

Թշնամին տանն է և տնից պիտի վռնդվի
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Թշնամին տանն է և տնից պիտի վռնդվի

Մենք չունենք պետություն, մեր պետության անվան տակ կա հակապետական, հակահայ կառավարման համակարգ, որի կառավարիչները, թեպետ ծագումով հայեր են և Հայաստանի քաղաքացիներ, բայց նրանք օտարի գործակալներ են, օտարին են ծառայում, համակարգն է ծառայում օտարին: Այդ համակարգի նպատակը մեր պետությունը, պետականությունը ոչնչացնելն է: Պետականությունը ոչնչացնելու համար ստեղծված համակարգը չի կարող պետականության շահ սպասարկել: Նա պետք է իր տիրոջ շահը սպասարկի: Պատկերացրեք, թե պետությունը մի ամրոց է, որի կայազորը բաղկացած է դավաճաններից, բայց բոլորն արտաքուստ քեզ յուրային են ու դու չես կարող ուղիղ ասել, թե նա թշնամի է: Նա հագնում է քո համազգեստը, խոսում է քո լեզվով, իբրև թե շարժվում է քո օրենքներով, իբրև թե պաշտպանում է ամրոցը, բայց իրականում թշնամու զորքի մի մասն է և սպասում է, թե երբ թշնամին կգա, որպեսզի դարպասներ...
Ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանը 1994 թ մայիսին կասեցրեց հայոց բանակի առաջընթացը. Արա Պապյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանը 1994 թ մայիսին կասեցրեց հայոց բանակի առաջընթացը. Արա Պապյան

Վերջին շրջանում փորձ է արվում Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացնել անսխալական։ Մի կողմ եմ դնում նրա սխալները կադրային, տնտեսական, գաղափարախոսական և ներքին քաղաքականության մեջ։ Պարզապես երկուսուկես հարց արտաքինի մասին։ Եթե հնարավոր լիներ ԼՂԻՄ-ի շրջակա 5 կամ 7 շրջանները տալով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, ապա վստահ եղեք Լևոն Տեր-Պետրոսյանը դա կաներ՝ դրա համար և ժամանակ ուներ (գրեթե չորս տարի՝ 1994 - 1998 թթ․), և կատարող՝ Ժիրայր Լիպարիտյանը։ Եթե Ադրբեջանն իր ամենաթույլ ժամանակ՝ 1994 - 1997 թթ․, դրան չի գնացել, ինչու՞ դա պիտի աներ դրանից հետո՝ այն ժամանակ, երբ շատ նավթ էր ծախում ու ժամանակն իր օգտին էր գնում։ Այստեղ երկու հարց է առաջանում։ 1. Նախ ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանը 1994 թ մայիսին կասեցրեց հայոց բանակի առաջընթացը և թույլ չտվեց Քուռի ափ դուրս գալով փակել նավթի...
Սերգեյ Լավրովը պատռում է Ռուսական երկաթե դիմակը՝ հայեր հասկացեք  արդեն
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Սերգեյ Լավրովը պատռում է Ռուսական երկաթե դիմակը՝ հայեր հասկացեք արդեն

Սերգեյ Լավրովը պատռում է Ռուսական երկաթե դիմակը՝ հայեր մոռացեք Կրեմլի մասին, մոռացեք Մոսկվայի մասին, մենք ձեզնով չենք հետաքրքրվում, արդեն հասկացեք ուղերձը Կոչ բոլոր հայերին, հատկապես նրանց, ովքեր կարեկցում են Մոսկվային, վտանգը դարպասների մոտ է, երբ այն հասնի հանրապետություն, այն չի տարբերի ռուսամետ, արևմտամետ, մադագասկարամետ. Լավրովը հստակ ասաց, վերջ տվեք մեզ անհանգստացնել, ի՞նչ եք ուզում մեզնից, արդեն ստացեք մեսիջը, հասկացեք, ըմբրնեցեք՝ արթնցեք՝ սդափուեք այլեւս Full Video : https://www.youtube.com/watch?v=S_3uexJZvRg » Լավրովը մեզ արթնացնում է. վերջ տվեք անհանգստացնել Կրեմլին. մենք ձեր բարեկամությամբ չենք հետաքրքրուած Also found on: https://www.socialist-armenia.org/politicaldetail/289/Russian-Foreign-Minister-Lavrov-Describes-Armenia-As-Occupier/Politics/Armenia Ռո...
ՀՀ-ն ԽՍՀՄ-ի լուծարումից հետո պետք է վերաանկախանա դեօկուպացիայի միջոցով
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

ՀՀ-ն ԽՍՀՄ-ի լուծարումից հետո պետք է վերաանկախանա դեօկուպացիայի միջոցով

ՀՀ մասով ԽՍՀՄ-ը կազմավորվել է օկուպացիայի միջոցով, ուստի ՀՀ-ն ԽՍՀՄ-ի լուծարումից հետո պետք է վերաանկախանա դեօկուպացիայի միջոցով։ Սա է տարբերում միմյանցից քաղաքական եւ սովետական/ռուսական հայերին։ Սովետական/ռուսական հայը չէր կարող ուրիշ բան ստեղծել, քան այսպես կոչված երրորդ հանրապետությունը, որն այսօր մահանում է իր ծնող Ռուսաստանի հայեցակարգային հոգեվարքի եւ ռազմավարական թուլացման ու նահանջի պատճառով։ Քաղաքագետի, վերլուծաբանի, իրավապաշտպանի, հանրային գործունեությամբ զբաղվող որեւէ մեկի առաքելությունն է զօր ու գիշեր ներկայացնել ապացուցման կարիք չունեցող այս ճշմարտությունը։ Վարուժան Պարսամի Ավետիսյան 14.12.2021...
Իրանի ռազմական թիրախներին հարվածները պատերազմի սկիզբ չեն. Արա Պապյան
Լուրեր, Միջազգային, Վերլուծական, Քաղաքական

Իրանի ռազմական թիրախներին հարվածները պատերազմի սկիզբ չեն. Արա Պապյան

Ասեմ՝ իմացեք շարքից կամ աշխարհաքաղաքական զարգացումներն արագանում են։ Իրանի շուրջ վերջին իրադարձությունները բավականին պարզունակ վերլուծությունների տեղիք են տվել։ Հարցուպատասխանով փորձենք հասկանալ ի՞նչ է կատարվում։ 1. Համաշխարհային առումով ամեն ժամանակահատված ունի իր հիմնական դիմակայության առանցքը։ Ո՞րն է ներկա ժամանակահատվածում հիմնական դիմակայության և մրցակցության առանցքը։ Դա ԱՄՆ-Չինաստան դիմակայությունն է, մրցակցությունը և առաջիկայում հնարավոր բախումը։ Մնացածը ածանցյալ են կամ երկրորդական։ Արդյոք Չինաստանի հետ անմիջական բախումը ձեռնատու՞ է ԱՄՆ-ին։ Ոչ ձեռնատու չէ, բայց հավանական է։ Հենց ամերիկյան փորձագետների կարծիքով՝ հնարավոր է առաջիկա 2-5 տարվա ընթացքում։ 2. Ուստի, ի՞նչ պիտի անի ԱՄՆ-ը՝ խոսափելու համար բախումից կամ այն դարձնելու ԱՄՆ համար պակաս վտանգավոր և վնասաբեր։ Ճիշտ եք՝...
…բայց դեռ ամեն ինչ կորած չէ. Նաիրի Բադալյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

…բայց դեռ ամեն ինչ կորած չէ. Նաիրի Բադալյան

Ազատագրության-ազատության ընդամենը մեկ ամիս և մենք կվերագտնենք մեր ժողովրդի իրական ինքնությունն ու մեր կորսված երկիրը։ Ասում են ժողովրդին չի կարելի մեղադրել: Չեմ մեղադրում: Ուղղակի արձանագրում եմ. մեր ժողովրդին ՀԻՄԱ կարելի է զայրացնել ու փողոց հանել միայն քաղաքային տրանսպորտը մի 50 դրամ թանկացնելով: Ասենք մոտավորապես «Տուր 50 դրամ, արա, տուր 50 դրամ համազգային հուժկու պայքար»-տարբերակով: Թե չէ, երկիր կկորցնի, 5000 ջահել զինվոր կզոհի, թե 15-ին մի գոմի մեջ կվառի, հեչ վեջը չի, կարևորը, որ իրենց տնից մարդ չկար այդ զոհերի ցանկում: Եվ սա այն ժողովուրդն է, որ ընդամենը մի հոգու՝ 1988 թ հուլիսի 5-ին Զվարթնոց օդանավակայանի դեպքերի ժամանակ ռուսական օկուպացիոն բանակի կողմից սպանված լուսանկարիչ Խաչիկ Զաքարյանի թաղմանը մի քանի հարյուր հազարներով էր դուրս եկել Երևանի փողոցները ոչ թե սգալու, այ...
Բա ինչու՞ ես տանը նստել, թուրքի՞ն ես սպասում։ Փողոց դուրս արի, պայքարիր, պահանջիր
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Բա ինչու՞ ես տանը նստել, թուրքի՞ն ես սպասում։ Փողոց դուրս արի, պայքարիր, պահանջիր

Չեմ հասկանում՝ դժվա՞ր է հասկանալ մի շատ կարևոր բան։ Ռուսական կայսրության անկումը մոտենում է իր ավարտին։ Շուտով կսկվի անկման երկրորդ՝ վերջնական, փուլը։ Նա գնալու է Հարավային Կովկասից։ Սա մի արտառոց բան չէ՝ բոլոր կայսրություներ էլ մի օր գնացել են իրենց գաղութներից՝ ուզենք դա, թե չուզենք։ Ֆեյսբուքյան ձեր թուղթուգիրով և մեզ հայհոյելով պատմության ընթացքը չեք կարող կասեցնել։ Կործանվողների մեջ Ռուսական կայսրությունը ոչ առաջինն է և ոչ էլ վերջինը։ Նա հերթականն է։ Պուտինը մի փոքր այդ անկումն արագացրեց։ Ոմանք ասում են՝ եթե ռուսը գնաց՝ կգա թուրքը։ Հնարավոր է։ Շատ հնարավոր է։ Բա ինչու՞ ես տանը նստել, թուրքի՞ն ես սպասում։ Փողոց դուրս արի, պայքարիր, պահանջիր, արա ամեն ինչ, որ գնացող թուրքի փոխարեն գա ամերիկացին, ֆրանսիացին, նորվեգացին կամ որևէ մեզ համար ընդունելի մեկը։ Պարզ չէ՞, որ ռուսի տեղը դատարկ չ...
Այս կիրակի կհանդիպենք Գյումրիում. Արթուր Այվազյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Այս կիրակի կհանդիպենք Գյումրիում. Արթուր Այվազյան

Այս կիրակի՝ հունվարի 15-ին Գյումրիում Բևեռը շարունակելու է ռուսական 102-րդ ռազմաբազայի մատույցներում «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» բողոքի հավաքը։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի մասով ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքը շարունակում է իրագործել իր հակահայկական ծրագրերը, որոնց նպատակը մեր Հայրենիքի վերջնական կործանումն է, ինչի արդյունքում թուրք-ադրբեջանական տանդեմը կազատվի ցեղասպան ժառանգության համար պատասխանատվությունից, իսկ կայսերական Ռուսաստանը կփորձի ուղիղ և առանց միջնորդի կամ արգելքի ցամաքային կապ հաստատել Թուրքիայի, նրա միջոցով նաև Մերձավոր Արևելքի հետ, նպատակ ունենալով մեղմել իր նկատմամբ կիրառվող աննախադեպ պատժամիջոցների կործանարար հետևանքները։ Այս ծրագրերի իրականացմանը լծվել են հայաստանյան կոլաբորանտ (թշնամու հետ համագործակցող) կառավարիչները և նրանց կեղծ ընդդիմադիրները, որոնք ...
Բայց ո՞վ եք դուք և ի՞նչ եք անում դուք. Հայկ Մարտիրոսյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Բայց ո՞վ եք դուք և ի՞նչ եք անում դուք. Հայկ Մարտիրոսյան

Դրան մեղադրում եք որ ի՞նչ: Հեշտ թիրա՞խ է: Մեղադրանքների համար հարմար «հարվածային գունդ» է, որի վրա կարելի է բարդել բոլոր մեղքերը, որովհետև մեղավոր է բոլոր այդ մեղքերում: Բայց նրանից ի՞նչ եք ուզում: Ինչու՞ եք նրան մեղադրում: Նա շատ անկեղծ է. թե՜ իր դավաճանության մեջ և թե´ իր առաջիկա էլ ավելի կործանարար պլանների: Նա այն է` ինչ կա: Բայց ո՞վ եք դուք և ի՞նչ եք անում դուք: Դուք նստել եք ձեր ձեռքերի վրա և միայն մեղադրելով` թույլ եք տալիս նրան, որ նա երկիրը հանձնի: Հանձնի նաև ձեզ: Եվ նա հանձնելու է: Ո՞վ եք դուք, ի՞նչ եք դուք, որ արդեն այսքան տարի հանդուրժում եք նրան, թույլ տալիս, որ միայնակ որոշի ձեր երկրի կործանման ուղին, որ միայնակ որոշի ձեր մահվան ժամը: Նրան մի քննադատատեք: Նա այն է` ինչ կա: Քննադատե´ք ձեզ, որ ձեր տխմարությամբ, տհասությամբ, անկամությամբ և ոչնչականությամբ` ոչինչ չ...
Էրդողանը շահագրգռված է, որ Պուտինը տանուլ չտա Ուկրաինայի հետ պատերազմում
Լուրեր, Միջազգային, Վերլուծական, Քաղաքական

Էրդողանը շահագրգռված է, որ Պուտինը տանուլ չտա Ուկրաինայի հետ պատերազմում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իրեն փրկելու համար միակողմանի անժամկետ զինադադար հայտարարել։ «Էրդողանը, անկախ նրանից, թե ինչպես եք վերաբերվում նրան, բավականին կոշտ, խորամանկ և ռացիոնալ անձնավորություն է, նա հասկանում է, որ Պուտինն այս պատերազմում տանուլ կտա, բայց շահագրգռված է, որ դա տեղի չունենա, քանի որ նա չի ցանկանում մենակ մնալ  վերջին դիկտատորի դերում եվրասիական տարածքում: Որովհետև այդ դեպքում նրան կճնշեն մարդու իրավունքները ոտնահարելու, քրդերի դեմ անօրինականության և Սիրիայի գործերին միջամտելու համար: Էրդողանը շահագրգռված է, որ Պուտինի իշխանությունը լինի գլխավոր ալերգենն ու մարտահրավերը ողջ արևմտյան աշխարհի համար: », - ասել է ռուս սոցիոլոգ Իգոր Էյդմանը «UNIAN»-ին տված հարցազրույցում։ Ըստ նրա՝ Էրդողանը տեսնում է, որ Պուտինը...