Վերլուծական

Եղածը պահպանելու անհնարինության և հնարավորության մասին
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Եղածը պահպանելու անհնարինության և հնարավորության մասին

Հայաստանի քաղաքական խոսույթում 1990-ականներից սկսած ասպարեզ է նետվել մի արհեստական երկվություն։ Այն վտանգավոր վեճ է հարուցում այսպես կոչված իրական Հայրենիքի և պատմական Հայրենիքի ընկալումների և առ դրանք ձգտումների միջև։ Այդ արհեստական ու խիստ վտանգավոր վեճի ծայրահեղ դրսևորումները մի կողմի պարագայում հանգեցնում են Ցեղասպանությունը և Հայրենիքի կորսված հատվածի նկատմամբ իրավունքն ու ժառանգությունը, այդ թվում՝ 1-ին Հանրապետության իրավահաջորդությունը, ուրանալու դավաճանական «պրագմատիզմին», իսկ մյուս կողմի պարագայում՝ կենացախոսային վերացական հայրենասիրությամբ բավարարվելուն, որը, թող զարմանալի չթվա, դարձյալ ուրանում է 1-ին Հանրապետությունը։ Այս արհեստական վեճի հոգևոր-գաղափարական հայրը, այդու՝ դրանով ստեղծված ծայրահեղ տեսակետների ծնողն ու սնողը նույնն է և նրա անունն է Ռուսական կայսրություն։ ...
Մեկ անգամ ևս
Վերլուծական, Քաղաքական

Մեկ անգամ ևս

Մեկ անգամ ևս ուզում եմ հիշեցնել, որ երկրի սահմանների հարցը գտնվում է ժողովրդի բացառիկ իրավասությունների շրջանակում։ ՈՉ ՄԵԿՆ իրավունք չունի քամի անելով ասել, որ ժողովուրդը իրեն մանդատ է տվել և "խաղաղության դարաշրջանի" քողի տակ կործանել պետության ապագան։ Սահմանների հաստատման կամ փոփոխման հարցը կարող է լուծվել միմիայն համապետական հանրաքվեի միջոցով։   Արա Պապյան 2 սեպտեմբերի, 2021թ., ք. Երևան
Այսպես կոչված ՛՛Խաղաղության պայմանագրի՛՛ վերաբերյալ
Վերլուծական, Քաղաքական

Այսպես կոչված ՛՛Խաղաղության պայմանագրի՛՛ վերաբերյալ

Ըստ հավաստի աղբյուրների, առաջիկա երկու ամսվա ընթացքում (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի վերջին տասնօրյակում) Նիկոլ Փաշիյանը ստորագրելու է, այսպես կոչված, ՛՛Խաղաղության պայմանագիր՛՛ Ադրբեջանի հետ: Չնայած գրավիչ անվանմանը այս փաստաթղթի բուն նպատակն է վերջին պատերազմում հայոց փաստացի de facto պարտությունը ամրագրել իրավականորեն de jure: Նախ բացասականի մասին: Այս փաստաթուղթն ունենալու է բազմաթիվ բացասական հետևանքներ Հայաստանի Հանրապետության և ողջ հայության համար: Դրանցից են. Պայմանգիրը մեկընդմիշտ, վերջնականապես փակելու է Արցախի հարցը՝ այն դարձնելով զուտ Ադրբեջանի ներքին հարց: Առավելագույնը, որ հայերը կարող են դրանից հետո ակնկալել ինքնորշման ճանապարհով՝ դա Ադրբեջանի ԿԱԶՄՈՒՄ ու Բաքվի վերհսկողության տակ կրթա-մշակութային ինքնորոշումն է: Պայմանագիրն ամրագրելու է, որ ՀՀ 27-30 տարի օկու...
Ի վերջո որո՞նք են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ընդունված և ճանաչված սահմանները:
Վերլուծական, Քաղաքական

Ի վերջո որո՞նք են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ընդունված և ճանաչված սահմանները:

Այս տարվա մայիսին, Սյունիքի Սև լճի տարածք թշնամու ներխուժումից հետո, պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից հաճախ լսում ենք այսպիսի պնդում` «թշնամին ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք»: Սուվերեն տարա՞ծք: Իսկապե՞ս: Իսկ 1991-1994 և 2020 թվականների Արցախյան պատերազմում կռվում և զոհվում էինք ՀՀ ոչ սուվերե՞ն տարածքների համար: 30 տարի է չենք ճանաչում մեր պետական սահմանները: Եվ ի՞նչ: Հայաստանի պետական սահմանները բոլշևիկների կողմից գծված վարչական սահմաննե՞րն են, թե՞ առաջին հանրապետության: Արցախը կոչելով անկախ, և պայքարելով Արցախի անկախության համար, մենք ըստ էության ներկայացնում էինք և ներկայացնում ենք Արցախը որպես Ադրբեջանի մաս: Քանզի անկախություն կարելի է պահանջել որևէ միջազգային ճանաչված սուբյեկտից: Պարզ է չէ՞, որ 30 տարի է մենք Հայաստանից չէինք պահանջում Արցախի անկախությունը: Ուրեմն ի՞նչ է ...
Պետությունները և ազգերը սահմաններ են գծում միջազգային պայմանագրերով: Միջազգայի՛ն, այլ ո՛չ ներպետական:
Վերլուծական, Քաղաքական

Պետությունները և ազգերը սահմաններ են գծում միջազգային պայմանագրերով: Միջազգայի՛ն, այլ ո՛չ ներպետական:

Կարծես թե շատ պրիմիտիվ բանաձև է հասկանալու համար: Ինչպես որ` 1+1=2, մածունը սպիտակ է, կամ էլ ձմեռը ձյուն է գալիս: Բայց պարզվում է՝ այս պրիմիտիվ բանաձևը շատ քչերն են հասկանում Հայաստանում: Բոլշեվիկյան ներաշխարհով, ներսովետական սահմաններն ընդունում են որպեսզ պետական: Ասում ենք` 1920 թվին աշխարհը ճանաչել է ՀՀ սահմանները, Արցախը, Նախիջևանը և այլ տարածքներ ներառյալ, միջազգային պայմանագրերով, փաստաթղթերով ամրագրված է, ասում են` է՛, հարյուր տարվա բան ա, ո՞վ ա հիմա հիշում: Հարյուր տարվա միջազգային ճանաչված հայանպաստ սահմանները չեն հիշում, իսկ հարյուր տարվա ներսովետական կովբյուրոյի հակահայ սահմանները հիշու՞մ են: Այս սովետական վարակն այնքան է մտել մեր երակներ, որ քիչ չէ սովետական Հայաստանը համարում ենք պետություն, նաև նրա սահմանները համարում ենք իրավական և միջազգային ճանաչված: Դրան գումարած...
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ:
Վերլուծական, Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ:

Գաղութում չի կարող  լեգիտիմ իշխանություն լինել: Գաղութում չեն կարող լինել ընտրություններ: Առհասարակ` կապիտուլյանտը չի կարող լինել լեգիտիմ: Գաղութում չի կարող  դասական ընդիմություն լինել: Դասական ընդիմությունը վերջում վերածվում է` Փաշինյան Նիկոլի իշխանության: Գաղութում կարող է լինել միայն դիմադրություն:Գաղութում չեն կարող լինել պետական ինստիտուտներ: Չի կարող լինել տնտեսություն, չեն կարող լինել գիտություն և կրթություն, չեն կարող լինել մշակույթ և ԶԼՄ֊ներ, չեն կարող լինել դատարաններ և իրավապահ ինստիտուտներ: Գաղութում չի կարող լինել զարգացող և ազգի կենսունակ պահանջները բարելավվող բանակ, կարող են լինել անվախ զինվորներ և մինչև վերջ կռվող սպաներ, բայց ոչ ինքնիշխան պետության համապատասխանող արդիական բանակ: Եվ այդ ինստիտուտները չեն լինի, անկախ նրանից թե որ խամաճիկն է պետության գլխին` Տեր-Պետ...
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է։
Վերլուծական, Քաղաքական

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է։

Սիրելի՛ հետևորդներ, ձեզ ենք ներկայացնում փոխդեսպան Չիպ Լեյթինենին, որը վերջերս է ժամանել Հայաստան։ Համալրելով Երևանում ԱՄՆ դեսպանության ղեկավար կազմը Հայաստանի պատմության այս կարևոր ժամանակահատվածում՝ նա պատրաստ է իր ներդրումն ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ գլուխը կերտելու գործում։ ԱՄՆ փոխդեսպան Չիպ Լեյթինենի Հայաստան ժամանելու առթիվ ԱՄՆ դեսպանատան սեպտեմբերի երկուսի տարածած հաղորդագրության մեջ կարևոր շեշտադրումներ կան։ Հայաստանի պատմության այս կարևոր ժամանակահատվածի մասին շեշտադրումը Հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ գլուխը կերտելու գործի մասին շեշտադրումը։ Այսպիսով ԱՄՆ-ը դեսպանությունը ընդգծում է, որ մենք ապրում ենք մեր պատմության կարևոր ժամանակահատվածում, և որ ԱՄՆ-ը պատրաստ է, և ուզում է հարաբերությունների նոր գլուխ կերտել Հայաստանի հետ։ Կառլեն Թադ...