Վերլուծական

վերջին երկու հարյուր տարում մեզ անխնա կոտորած թշնամու հետ մենք բարեկամանալու իրավունք չունենք. ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

վերջին երկու հարյուր տարում մեզ անխնա կոտորած թշնամու հետ մենք բարեկամանալու իրավունք չունենք. ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայկ Մարտիրոսյան Մենք պետք է կարմիր գիծ քաշենք մեր և մեր արյունը կիսող, բայց մեր արյունն ուրացող ներքին թշնամու միջև։ Չկա՛ միասնություն նրանց հետ։ Չի՛ կարող լինել միասնություն նրանց հետ։ Կարմիր գիծը պետք է հստակ քաշել մեր և այդ հորդայի միջև։ Մենք ասում ենք, որ վերջին երկու հարյուր տարում մեզ անխնա կոտորած թշնամու հետ մենք բարեկամանալու իրավունք չունենք։ Ոչ միայն անցյալի պատճառով` այլև` այսօրվա։ Նախանցյալ տարվա մեր նախճիրի, մեր հայրենազրկման և որ ամենակարևորն է` իրենց հավերժական նպատակի` հանուն իրենց ազգային երազանքի, մեզ ոչնչացնելու անբեկանելի ծրագրի։ Ներքին թշնամին նրանք են, ովքեր պնդում են, քարոզում են և հավատում են թե պետք է բարեկամություն հաստատել, թե դա գոյութենական վտանգ չէ մեր համար, թե դրանով հայոց պատմությունն անբեկանելիորեն չի մտնելու վերջնական ավարտի փուլ։ Այդ շերտի ...
Ռուսաստանը կմնա միայնակ Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ բախման դեպքում.ՍԱՄՎԵԼ ԱՍԼԻԿՅԱՆ
Լուրեր, Միջազգային, Վերլուծական, Քաղաքական

Ռուսաստանը կմնա միայնակ Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ բախման դեպքում.ՍԱՄՎԵԼ ԱՍԼԻԿՅԱՆ

Առցանց ելույթ ունենալով Դավոսի ֆորումի բացմանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից և ձգտել խաղաղ գոյակցության։ Իրանը` ըստ իր քաղաքական ավանդույթների, վերջին տարիների ընթացքում միշտ պահպանել է սկզբունքային դիրքորոշում Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում և ընդգծել է միջազգային նորմերի պահպանման անհրաժեշտությունը։ Իրանը չի՛ աջակցի Ռուսաստանին ռուս-ուկրաինական ռազմական բախման դեպքում: Թուրք-ադրբեջանական տանդեմը շատ հստակ վերջերս հայտնեց իր տեսակետը Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցի շուրջ, հանձինս Ալիևի, որը Կիևում հայտնեց իր աջակցությունը Ուկրաինային, իսկ Էրդողանը բազմիցս խոսել է Ղրիմի զավթման մասին՝ ռուսական զորքերի կողմից: Ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը կմնա միայնակ Ուկրաինայի դեմ լայնամա...
Հուսեյնի բանակը զինված էր հենց սպիտակամաշկի երկրի զենքով.Արթուր Այվազյան
Լուրեր, Միջազգային, Վերլուծական, Քաղաքական

Հուսեյնի բանակը զինված էր հենց սպիտակամաշկի երկրի զենքով.Արթուր Այվազյան

2003թ մարտի 18-ին Ամերիկայի նախագահ Ջորջ Բուշն Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնին վերջնագիր ներկայացրեց, պահանջելով 48 ժամվա ընթացքում հրաժարական տալ և իր որդիներով լքել Իրաքը: Հուսեյնը մերժեց և բազմահազար մարդկանցով լի հրապարակում հոխորտաց Արևմուտքի դեմ (նկարում), նա վստահ էր, որ ունի հզոր ու լավ զինված բանակ: Վերջնագրի օրվանից 2 շաբաթ անց Իրաքը գրավված էր: Հուսեյնը մահապատժի ենթարկվեց 2006թ Իրաքի Գերագույն դատարանի որոշման հիման վրա: Այսօր մեկ այլ բռնապետ, բայց արդեն սպիտակամաշկ, կրկին հոխորտում է նույն այդ Արևմուտքի դեմ: Իմիջայլոց, Հուսեյնի բանակը զինված էր հենց սպիտակամաշկի երկրի զենքով: ...
Պետություն ստեղծելու համար հարկավոր է կատարել որոշակի գործողություններ. ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վերլուծական, Քաղաքական

Պետություն ստեղծելու համար հարկավոր է կատարել որոշակի գործողություններ. ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

  1) Պետություն ստեղծելու համար հարկավոր է կատարել որոշակի գործողություններ։ 2) Ուստի պետություն ստեղծելու նպատակով կարող են համախմբվել միայն այն ուժերը, որոնք պետության ղեկը վերցնելու դեպքում պատրաստ են կատարելու այդ որոշակի գործողությունները։ 3) Ըստ այդմ` այդ որոշակի գործողությունները կատարելու մտադրություն ունեցող եւ չունեցող ուժերին միավորման կոչ անողները տգետ են կամ գիտակցաբար ձախողում են ժողովրդին ոտքի հանելու գործընթացը։  ...
ԱՄԵՐԻԿԱ-ՉԻՆԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ1)
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

ԱՄԵՐԻԿԱ-ՉԻՆԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ1)

ՄԱՍ 1 Աշխարհում վերջին տարիների թիվ մեկ մրցակցությունն անկասկած Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև ծնունդ առած մեծ մրցակցությունն է: Այս մրցակցությունը հետաքրքրական է իր բազմաբնույթ դրսևորումներով, զարգացման ընթացքի տարաբնույթ ձևերով և ինտենսիվության փոփոխականությամբ: Նորագույն ժամանակներով պայմանավորված՝ կողմերի զինանոցն ու գործելաոճը իր «ճոխությամբ» գերազանցում է մինչ այժմ տեղի ունեցած նմանատիպ (ոչ պատերազմական) բոլոր զարգացումները: 2021 թվականից սկսած՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախագահությամբ պայմանավորված, կարծես  էականորեն ավելի բարձր մակարդակ տեղափոխվեց այս մրցակցությունը, ինչից կարելի է եզրակացնել, որ ամենամոտ ապագայում իրադարձությունները վճռորոշ հանգուցալուծման փուլ են մտնելու և որոշակիանալու են: Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Խորհրդային Մ...
Հայոց պետականությունը, ըստ այդմ, նաև հայ ազգը կանգնած են գոյութենական խնդրի առաջ. ԱՐԹՈՒՐ ԱՅՎԱԶՅԱՆ
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Հայոց պետականությունը, ըստ այդմ, նաև հայ ազգը կանգնած են գոյութենական խնդրի առաջ. ԱՐԹՈՒՐ ԱՅՎԱԶՅԱՆ

Հայոց պետականությունը, ըստ այդմ, նաև հայ ազգը կանգնած են գոյութենական խնդրի առաջ: Յուրաքանչյուր իրական մտահոգ հայ այսուհետ պարտավոր է մի կողմ դնել իր նախասիրությունները, քաղաքական գործիչները գրոշի արժեք չունեցող իրենց ամբիցիաները և դադարեցնել խաղեր տալու սովորությանը: Փոխարենը պետք է լծվեն հետևյալ նպատակներին` հեռացնել թշնամու վարք ցուցաբերող այսօրվա կառավարիչներին, թույլ չտալ նախկին ազգադավների վերադարձը, կազմավորել անցումային կառավարություն, հռչակել առաջին Հանրապետության իրավաջորդությունը և անմնացորդ նվիրվել պետության կառուցման գործին: Միայն այդժամ մեր ապրելն իմաստ ձեռք կբերի: Արթուր Այվազյան Ազգային-ժողովրդավարական-բևեռի Խորհրդի անդամ...
Ամէն մեծ ու փոքր սեղանին «խաղաղութեան» կենաց խմելը՝ վերահաս երկրորդ ցեղասպանութեան հրաւիրակոչն է. ԱԼԵԱՍԱՆԴՐ ՔԱՆԱՆԵԱՆ
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ամէն մեծ ու փոքր սեղանին «խաղաղութեան» կենաց խմելը՝ վերահաս երկրորդ ցեղասպանութեան հրաւիրակոչն է. ԱԼԵԱՍԱՆԴՐ ՔԱՆԱՆԵԱՆ

Մեղրի֊Շուանիձոր֊Նռնաձոր հատուածը Ռուսաստա՞ն է, որ ռուսները կանգնեցնում ու «շմոն» են անում ճանապարհով երթեւեկող ՀՀ քաղաքացիների մեքենայները։ Սրանց այդ իրաւունքն ո՞վ է տուել, այն ո՞ր թղթի վրայ է արձանագրուած։ Հարցն, ի հարկէ, հռետորական է։ Եւ թող ոչ ոք միամտաբար չկարծի, թե «սպիտակ» ու «սեւ» թուրքերի միջեւ կայ որ եւ է էական տարբերութիւն։ Ըստ էութեան՝ դոյզն իսկ տարբերութիւն չկա՛յ։ Կասէք՝ այդ դէպքում ելքը ո՞րն է։ Ելքեր-լուծումներ միշտ կան, բայց դրանք իրականութիւն դարձնելու համար ազգային հանրութեան եւ նրա ճանաչուած ընտրանու կամք են պահանջում՝ երկաթեայ համբերութիւն, վճռականութիւն եւ սահմռկեցուցիչ անողոքութիւն․․․ Բայց սպառողական ինքնասպան բթամտութեան մէջ փտող հանրութիւնը, քաղաքագէտ ու քաղգործիչ կոչուող անգաղափար ու կեղծիրապաշտ դեգեներատները շարունակելու են գահավիժել դէպի նոր ցեղասպանութիւն։ Եթե ազգ...
Մենք դաշնակիցներ կարող ենք ունենալ, որոնց օգնությամբ իրավիճակը ի օգուտ մեզ շուռ կտանք. ՆԵՐՍԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Մենք դաշնակիցներ կարող ենք ունենալ, որոնց օգնությամբ իրավիճակը ի օգուտ մեզ շուռ կտանք. ՆԵՐՍԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Մարդկանց կողմնորոշվելու համար Աշխարհում այս դարում միայն զենքի ուժով չէ, տնտեսական, քաղաքական, իրավական, մշակութային ուժերի տեսակներ էլ կան և պակաս ազդեցիկ չեն։ Հետևաբար լուծումներ պետք է գտնել ուրիշ ուժերի տեսակների մեջ նույնպես։ Գլոբալիզացիայի դարում, շատ պետություններ շատերի հետ կապ ունեն և ունեն շահեր։ Օրինակ միայն 44-օրյա պատերազմի ժամանակ բացասական իմաստով ներգրավված են եղել թշնամի ռուսաստանը, ադրբեջանը, թուրքիան, պակիստանը, իսրայելը, բելոռուսը, չինաստանը։ Իսկ դրական իմաստով ԱՄՆ, Եվրոպան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ, Իրանը, Հնդկաստանը։ Միայն այսքանը, որ հաշվենք ուժերի բալանսի տեսակետից, կտեսնենք, որ մեզ աջակիցները անգամներ, եթե ոչ տասնյակ անգամներ հզոր են։ Այսինքն մենք դաշնակիցներ կարող ենք ունենալ, որոնց օգնությամբ իրավիճակը ոչ միայն կկայունացնենք, այլև շուռ կտանք։ ...
Իշխանությունները փակում են  ժողովրդի առջև պայքարի բոլոր խաղաղ միջոցները. ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Իշխանությունները փակում են ժողովրդի առջև պայքարի բոլոր խաղաղ միջոցները. ԱՐԱ ՊԱՊՅԱՆ

Ընդհանրապես երկրում փոփոխությունները ինչպե՞ս են տեղի ունենում․ օրինական ճանապարհները հետևյալն են․ 1- ընտրություններ․ այսօր Հայաստանում դա հնարավո՞ր է - իհարկե ո՛չ։ Որովհետև տեսնում ենք, որ անգամ համայնքային ընտրություններում իշխող ՔՊ-ն ոստիկանական ուժերով ջարդելով ժողովրդին՝ պարտադրում է իր թեկնածուին։ 2- մյուս ճանապարհը խաղաղ ընդվզումն էր․ որ ժողովուրդը պարտադրում է իշխանության հրաժարականը, ժամանակավոր կառավարություն է ձևավորում, անցումային շրջան․․․ և այլն։ Դա էլ հիմա հնարավոր չեմ համարում, որովհետև, ինչպես ասաց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ «մենք ստեղծել ենք նախադեպը, մենք ստեղծել ենք մեխանիզմը, որով ՀԱՊԿ-ը կարող է միջամտել»։ Այսինքն ասաց,- մենք կկանչենք ղազախներին ու ռուսներին, ձեզ կջարդեն ու կկոտորեն, այսինքն դուք կունենաք հավերժական «մարտի 1», որի դեմ իրենք անընդհատ խո...