Հայ ազգն ընտրելու է լավագույնը` ազատությունը, արժանապատվությունը, ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ինքնիշխանությունը` ինքնության կարմիր գիծ
Հայ հասարակության մեջ զուգահեռաբար տարածվում են միմյանց հետ փոխկապված երկու հայակործան գաղափարներ.
1) Ադրբեջանի հետ խաղաղության հաստատում Խորհրդային Հայաստանի օկուպացիոն վարչական սահմաններով սահմանազատման և, ըստ այդմ` Արցախից հրաժարվելու պայմաններով,
2) Քաղաքակիրթ աշխարհի կողմից միահամուռ կերպով մերժվող` իր դարն ապրած Ռուսական կայսրության վերականգնման և դրա "հաջողակ" մաս դառնալու անխուսափելիություն։
Այս երկու գաղափարներն արտացոլում են Մոսկվայի, Բաքվի և Անկարայի համաձայնեցված նպատակները` փակել Արցախի հարցը, վերացնել հայոց պետականությունը` դրանով իսկ վերջակետ դնելով Հայկական հարցի վրա ու ասպարեզից հեռացնելով հայկական գործոնը։ Որպես այս հրեշավոր ծրագրի անխուսափելի հետևանք` հաշված տասնամյակների ընթացքում հայությունը կցրվի, կձուլվի...










