Պետությունները և ազգերը սահմաններ են գծում միջազգային պայմանագրերով: Միջազգայի՛ն, այլ ո՛չ ներպետական:
Կարծես թե շատ պրիմիտիվ բանաձև է հասկանալու համար: Ինչպես որ` 1+1=2, մածունը սպիտակ է, կամ էլ ձմեռը ձյուն է գալիս:
Բայց պարզվում է՝ այս պրիմիտիվ բանաձևը շատ քչերն են հասկանում Հայաստանում: Բոլշեվիկյան ներաշխարհով, ներսովետական սահմաններն ընդունում են որպեսզ պետական:
Ասում ենք` 1920 թվին աշխարհը ճանաչել է ՀՀ սահմանները, Արցախը, Նախիջևանը և այլ տարածքներ ներառյալ, միջազգային պայմանագրերով, փաստաթղթերով ամրագրված է, ասում են` է՛, հարյուր տարվա բան ա, ո՞վ ա հիմա հիշում: Հարյուր տարվա միջազգային ճանաչված հայանպաստ սահմանները չեն հիշում, իսկ հարյուր տարվա ներսովետական կովբյուրոյի հակահայ սահմանները հիշու՞մ են:
Այս սովետական վարակն այնքան է մտել մեր երակներ, որ քիչ չէ սովետական Հայաստանը համարում ենք պետություն, նաև նրա սահմանները համարում ենք իրավական և միջազգային ճանաչված: Դրան գումարած...