Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի այցի վերաբերյալ Բևեռի հայտարարությունը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 12-13-ին պատմության մեջ առաջին անգամ Հայաստան է այցելում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը։
Հնդկաստանը զարգացող հսկա է և արագ տեմպերով դառնում է համաշխարհային դերակատար։ Մասնավորապես` Հնդկաստանի այդ դերակատարումն առանցքային է դառնում Հարավ-հյուսիս աշխարհառազմավարական միջանցքի ձևավորմամբ պայմանավորված տարածաշրջանային ճարտարապետության վերաձևման հարցում։
Հնդկաստանը եւ Հարավ-հյուսիս միջանցքի մյուս կարևոր մասնակից Իրանը հայտնել են, որ Հայաստանին են տեսնում որպես դրա շղթայի հաջորդ օղակ։
Այդ միջանցքն այլընտրանք չունի Հայաստանի փրկության և անվտանգության ապահովման առումով։
Ասվածից ակնհայտ է դառնում, որ Հնդկաստանի ու Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են։
Եվ այս բացառիկ պատմական հնարավորությունն իրականություն դարձնելու համատեքստում Հ...










