Քաղաքական

Հիմա կատարվում է նույն բանը, ինչ տեղի էր ունենում 2018 թ. Վարուժան Ավետիսյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Հիմա կատարվում է նույն բանը, ինչ տեղի էր ունենում 2018 թ. Վարուժան Ավետիսյան

Հիմա կատարվում է նույն բանը, ինչ տեղի էր ունենում 2018 թ. գարնանը։ Հիմա Ազգային-ժողովրդավարական բեւեռը (այն ժամանակ` Ժիրայր Սեֆիլյանի առաջարկությամբ ստեղծված Հանուն Հայաստան պետության ճակատը) հազարավոր մարդկանց է ոտքի հանել ընդդեմ համակարգի եւ ռեժիմի, մինչդեռ ամբողջ մեդիան` Հանրայինը, Ազատությունը եւ մյուսները, ԲՈԼՈՐԸ, ստեղծում է Քոչարյանի (այն ժամանակ` Նիկոլ Փաշինյանի) գալու նկատմամբ հանրային ընդհանրական սպասում։ Միայն մեկ տարբերություն կա։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը գլխովին մտած էր գործի մեջ, իսկ հիմա Ռոբերտ Քոչարյանը կարծես թե այնքան էլ նախանձախնդիր չէ հանձնարարությունը կատարելու առումով։ Խորամանկը հասկանում է, որ նույն գետը երկու անգամ չի կարելի մտնել։ Դե հիմա ասեք, որ այս բոլորը մեկ կենտրոնից չեն կառավարվում։ Այն ժամանակ մեկնարկեցին Արցախը եւ ՀՀ ինքնիշխանությունը հանձնելու գործըն...
ՆԱՏՕ-ն ավելացնում է ուժերը Սևծովյան տարածաշրջանում
Լուրեր, Քաղաքական

ՆԱՏՕ-ն ավելացնում է ուժերը Սևծովյան տարածաշրջանում

ՆԱՏՕ-ն ավելացնում է ուժերը Սև ծովի տարածաշրջանում արագ տեղակայելու ունակությունը, ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում պաշտպանության նախարարների նիստի առաջին օրվա արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:
Բևեռի երթը Կոտայքի մարզում
Լուրեր, Քաղաքական

Բևեռի երթը Կոտայքի մարզում

Հոկտեմբերի 23-ին Ազգային-ժողովրդավարական Բևեռի հռչակագրին միացած քաղաքացիները մի քանի տասնյակ մեքենաներով իրականցրեցին ավտոերթ դեպի Կոտայքի մարզ, Աբովյան, Հրազդան քաղաքներ։ Բևեռի աջակիցները, խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ միասին քայլերթ իրականացրեցին մարզկենտրոն  Հրազդանում, որի ընթացքում տեղեկացրեցին քաղաքացիներին Բևեռի տեսակետների և առաջիկա պլանավորած միջոցառումների վերաբերյալ։ Ազգային-ժողովրդավարական բևեռի մեծ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին ժամը 15։00-ին Երևանում, Ազատության հրապարակում։...
Հայաստանը շուտով կդառնա Պարսից Ծովը և Սև Ծովը միմյանց կապող օղակ.Պույա Հոսեյնի
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Հայաստանը շուտով կդառնա Պարսից Ծովը և Սև Ծովը միմյանց կապող օղակ.Պույա Հոսեյնի

Հայաստանը շուտով կդառնա Պարսից Ծովը և Սև Ծովը միմյանց կապող օղակ: Պարսից ծոց — Սև ծով կարևոր տարանցիկ միջանցքի իրականություն դառնալուն մնացել է 1 քայլ: Պարսից ծոց — Սև ծով միջանցքի մասին նախնական համաձայնագիրն արդեն պատրաստ է: Վերջնական պայմանագիրը կստորագրվի Բուլղարիայի  մայրաքաղաք Սոֆիայում՝  մոտ ապագայում: Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարության տրանզիտի, առևտրայնացման և կառուցվածքների վարչության պետ Ամին Թարֆան, իրանական «Mehr» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով երկուշաբթի օրը ՀՀ կատարած իր այցին ու իր մասնակցությանը Երևանում տեղի ունեցած Պարսից Ծոց-Սև Ծով տրանզիտ վերջնական համաձայնագրին նվիրված համաժողովին, նշել է. «Պարսից Ծոց — Սև Ծով տրանզիտ միջանցքը կստեղծվի` անդամ երկրների տրանսպորտային կապերը զարգացնելու, միասնական շահերը ու մրցակցային պայման...
Երբ ձուն կոտրվում է ներսից՝ նոր կյանք է առաջանում. Տիգրան Կարապետյան
Վերլուծական, Քաղաքական

Երբ ձուն կոտրվում է ներսից՝ նոր կյանք է առաջանում. Տիգրան Կարապետյան

Երբ ձուն կոտրվում է դրսից՝ արտաքին ուժի ազդեցությամբ, ապա կյանքն ընդհատվում է։ Երբ այն կոտրվում է ներսից՝ նոր կյանք է առաջանում։ Իզուր չէ Ամենայն Հայոց Բանաստեղծն ասում, որ ներսից է լինելու փրկությունը։ ———————————————— Հովհաննես Թումանյան ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈԻՐԴ Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. ի հարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։ Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդո...
Հոկտեմբերի 19-ին կայացավ Բևեռի երթը նոր Նորքում
Լուրեր, Քաղաքական

Հոկտեմբերի 19-ին կայացավ Բևեռի երթը նոր Նորքում

Այսօր, հոկտեմբերի 19-ին Ազգային-ժողովրդավարական բևեռի հռչակագրին միացած քաղաքացիների և Բևեռի խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի ու Վահե Գասպարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Բևեռի երթը նոր Նորքում։ Բևեռի աջակիցները իրազեկեցին քաղաքացիներին Բևեռի  սկսած Ազգային պայքարի վերաբերյալ, տեղեկացրեցին առաջիկա պլանավորած երթերի ու մարզային այցերի մասին։ Հոկտեմբերի 30-ին նախատեսվում է Բևեռի մեծ համազգային հանրահավաքը Ազատության հրապարակում։...
ԲԵՎԵՌԻ հանրահավաքը և երթը
Լուրեր, Քաղաքական

ԲԵՎԵՌԻ հանրահավաքը և երթը

Այսօր տեղի ունեցավ Բևեռի բազմահազարանոց մեծ հանրահավաքը Ազատության հրապարակում, հանրահավաքին հաջորդեց Բևեռի երթը Երևանի կենտրոնում, Ազգային էներգետիկայի ֆանտաստիկ ուժը թափ է հավաքում շաբաթ առ շաբաթ, հաջորդ հանրահավաքը կլինի հոկտեմբերի 30-ին, շաբաթ օրը, ժամը երեքին։ Մինչ այդ հոկտեմբերի19-ից Բևեռը շարունակական երթեր ու այլ բազմամարդ ակցիաներ կանցկացնի Երևանում։ Բևեռի առաջիկա միջոցառումը հոկտեմբերի 19-ին, երեքշաբթի օրը Հայկ նահապետի արձանի մոտից,մ երթ Երևանում...
ԲԵՎԵՌԻ Հանրահավաքը Ազատության հրապարակում
Լուրեր, Քաղաքական

ԲԵՎԵՌԻ Հանրահավաքը Ազատության հրապարակում

Սկսվել է Ազգային ժողովրդավարական բևեռի բազմահազարանոց հանրահավաքը Ազատության հրապարակում, հրապարակը սովորականից շատ ավելի մարդաշատ է, Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը իր ելույթում անդրադարձավ մեր երկրի շուրջ կատարվող վերջին զարգացումներին և նշեց որ Մեղրու միջանցքը բացվելու է ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց, Հնդկաստան-Պարսկաստան-Հայաստան- Վրաստան- Սև ծով- Եվրոպա։
Վարուժան Ավետիսյան. Աշխարհն արմատապես կերպափոխվում է։
Վերլուծական, Քաղաքական

Վարուժան Ավետիսյան. Աշխարհն արմատապես կերպափոխվում է։

ԿՐԿՆԵՆՔ, ՄՏԱԾԵՆՔ, ԳՈՐԾԵՆՔ Աշխարհն արմատապես կերպափոխվում է։ Այդ կերպափոխման երկու հիմնական գործոններն են. 1) ԱՄՆ-Չինաստան գլոբալ մրցակցությունը, 2) 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը և դրանով պայմանավորված ռեգիոնալացումը։ ԱՄՆ շահը թելադրում է, որ Ռուսաստանն առնվազն չկցվի Չինաստանի նախագծած մեգառեգիոնին։ Քանի որ Ռուսաստանը չի ցանկանում կցվել Արեւմուտքի մեգառեգիոնին, իսկ Չինաստանին կցվելու փորձի դեպքում Արեւմուտքը նրան կկործանի, ապա նրա համար մնում է մեկ տարբերակ` իր շուրջը կազմավորել միջռեգիոնալ թերռեգիոն (Ռուսաստանը չի կարող ռեգիոն ստեղծել, քանի որ չունի դրա համար անհրաժեշտ կարողություններ)։ Այդ թերռեգիոնը նախատեսվում է որպես Ռուսաստանի, նրա արբանյակների և նրա հետ համագործակցողների` զոնայական-զոլավոր մի կոնգլոմերատ, որը կլինի Արևմտյան մեգառեգիոնի եւ Չինաստանի միջեւ և, ...