Բևեռի հանրահավաքը և երթը 30/10/2021
Հոկտեմբերի 30-ին կայացավ Ազգային-ժողովրդավարական բևեռի բազմահազարանոց հանրահավաքը Ազատության հրապարակում։ Հանրահավաքին Բևեռի հռչակագրին միացած քաղաքացիները եկել էին Ազգերի լիգայի անդամ այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայաստանի առաջին հանրապետության սահմանները, մասնավորապես հայ-ադրբեջանական միջազգայնորեն ճանաչված սահմանը, որով ամբողջական Արցախը (լեռնային և դաշտային),Գարդմանքն ու Նախիջևանը Հայաստանի անբաժանելի մասն են։
Հանրահավաքին հաջորդեց աննախադեպ բազմամարդ երթը դեպի Հանրապետության հրապարակ, կառավարության շենք։ Երթի մասնակիցները պահանջ-նախազգուշացում ներկայացրեցին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, կապված նոյեմբերի 9-ին սպասվող հնարավոր Փաշինյան-Ալիև համաձայնագրերի ստորագրման վերաբերյալ։ Մասնավորապես Արա Պապյանն իր խոսքում շեշտեց, որ ոչ մեկ չունի սահմանադրական լիազորությու...