Քաղաքական

Ադամ Շիֆը կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտին զսպել ադրբեջանական ագրեսիան
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Ադամ Շիֆը կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտին զսպել ադրբեջանական ագրեսիան

ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը դատապարտել է ադրբեջանական շարունակվող ագրեսիան Հայաստանի նկատմամբ, և կոչ է արել Ամերիկայի միացյալ նահանգների պետդեպարտամենտին բոլոր հնարավոր դիվանագիտական խողովակներով ազդեցություն և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, զսպելու համար ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Ադամ Շիֆի ֆեյսբուքյան գրառումը. -Ես խորապես մտահոգված եմ սահմանին հայ զինվորների վրա ադրբեջանական ուժերի հարձակման մասին այսօրվա տեղեկություններից, այդ թվում երկու տասնյակից ավելի հայ զինվորների սպանության կամ գերեվարման մասին տեղեկություններից։ Այս չհրահրված հարձակումը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրի ուղղակի խախտում է եւ ցայտուն հիշեցում, որ Միացյալ Նահանգները պետք է ամեն ինչ անի Ադրբեջանի շարունակվող ագրեսիան զսպելու համար: Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին գործե...
ՄԱԿ անվտանգության խորհուրդը պատրաստ է քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

ՄԱԿ անվտանգության խորհուրդը պատրաստ է քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվերը ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատրաստ է նիստ հրավիրել, սակայն դեռ նման հարցով չեն դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։
Վիլսոնյան իրավարար վճռի օրը Բևեռը երթ կանի դեպի ԱՄՆ դեսպանատուն
Լուրեր, Քաղաքական

Վիլսոնյան իրավարար վճռի օրը Բևեռը երթ կանի դեպի ԱՄՆ դեսպանատուն

Նոյեմբերի 22-ին, ժամը 13:00 ին ԱՄՆ դեսպանատան մոտակա կանգառում հավաքվելով Ազգային ժողովրդավարական բևեռի երիտասարդները՝ խորհրդի անդամների մասնակցությամբ, նախաձեռնում են երթ դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն ՝ մեր երախտիքի և պատմական արդարության խոսքը հայտնելու ամերիկացի ժողովրդին և ԱՄՆ կառավարությանը, 101 տարի առաջ նախագահ Վուդրո Ուիիլսոնի կողմից իրավարար վճռի կայացման և այսօր նույնպես Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին սատարելու համար։ Միասին արտահայտենք մեր երախտագիտությունն ու հայրենատիրության մղումը։...
Հայկ մարտիրոսյան. Սիսիանում պատերազմական գործողություններ են: Ծանր մարտեր են ընթանում
Լուրեր, Քաղաքական

Հայկ մարտիրոսյան. Սիսիանում պատերազմական գործողություններ են: Ծանր մարտեր են ընթանում

Քաղաքագետ, Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Սիսիանում պատերազմական գործողություններ են, սկսվել, ծանր մարտեր են ընթանում: Մեջբերում Հայկ Մարտիրոսյանի խոսքից. -Թշնամին հարձակման է անցել պարանոցի նեղ հատվածում: Ակնհայտորեն փորձ է արվում ռազմական ճանապարհով կտրել Սյունիքը: Կան և քաղաքական այլ հանգամանքներ: Մնացածը հետո։
ՀԻՄՔ. Վահե Գասպարյան. Գաղութում հեղափոխություն չի լինում
Լուրեր, ՀԻՄՔ, Տեսանյութ, Քաղաքական

ՀԻՄՔ. Վահե Գասպարյան. Գաղութում հեղափոխություն չի լինում

Հարգելի ազգակիցներ: «ՏԻՐ ՄԵԴԻԱ»-ին, անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, յութուբյան (youtube) ալիքով հաղորդաշարեր պատրաստելու համար։ «ՏԻՐ ՄԵԴԻԱ» -ի գործունեության նպատակն է տեղեկատվության միջոցներով օժանդակել. 1.Գիտակից և տեղեկացված հայ հասարակություն ձևավորելուն. 2.Նպաստել ազգային ու հզոր հայկական պետականության ստեղծմանը։ Արտասահմանից PayPal-ի միջոցով. https://www.paypal.com/donate/... Բանկային փոխանցումների համար հաշվեհամարը՝ Այդի Բանկ 11811022786500 Քարտով փոխանցումների համար քարտի համարը՝ Այդի Բանկ 4318 2900 9224 1518 Dear compatriots! TIR MEDIA needs your financial support to make programs on Youtube channel. The main goals of TIR MEDIA are: 1) formation of conscious and informed Armenian society. 2) creation of national and powerful Armenian statehood....
Ուկրաինան և ԱՄՆ-ը ստորագրեցին ռազմավարական գործընկերության խարտիա
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Ուկրաինան և ԱՄՆ-ը ստորագրեցին ռազմավարական գործընկերության խարտիա

2021 թ.-ի Նոյեմբերին 10-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար  Դմիտրո Կուլեբան և Ամերիկայի  միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին ռազմավարական գործընկերության խարտիա։ Ըստ փորձագիտական գնահատականների սա պատմական նշանակության պայմանագիր է, և լրացնում է խորհրդային միության  փլուզումից հետո ստորագրված Բուդապեշտի հուշագրի բաց կողմերը, պաշտպանելու համար Ուկրաինային ռուսական նոր հավանական ագրեսիայից։ Հիշեցնենք, որ դեռևս 2008 թ.-ին Ամերիկայի միացյալ նահանգների  և Ուկրաինայի միջև ստորագրվել է փոխադարձ գործընկերության հուշագիր, և ըստ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի այս ռազմավարական գործընկերության խարտիան դրա փաստացի վերահաստատումն ու ամրապնդումն է ֆիքսում։ Դմիտրո Կուլեբան հատուկ նշել է, որ նոր ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիան ֆիքսում է շատ...
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Փարիզում է
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Փարիզում է

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը պայմանավորվել են Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև  հարաբերությունների կարևորության շուրջ՝ ձգտելով ցույց տալ միասնություն՝ Ավստրալիայի հետ սուզանավերի պայմանագրի չեղարկման շուրջ «դիվանագիտական ​​փոթորկից» հետո: «Պետք է ասեմ, որ մենք մի քանի օր առաջ արդյունավետ հանդիպում ունեցանք Հռոմում նախագահ Բայդենի հետ, որը ճանապարհ հարթեց գալիք շաբաթների, ամիսների և, պետք է ասեմ, տարիների համար»,-ասել է Մակրոնը Հարիսին: Ֆրանսիայի մայրաքաղաքի Ելիսեյան պալատում Մակրոնը ջերմորեն շնորհակալություն հայտնեց Հարիսին՝ Փարիզում չորս օր նրա ներկայության համար. -մենք իսկապես կիսում ենք այն տեսակետը, որ մենք գտնվում ենք նոր դարաշրջանի սկզբում: Մեր համագործակցությունը բացարձակապես կարևոր է այս դարաշրջանի համար», - ավելացրել է Մակրոնը անգլե...
ԱՄՆ դիրքորոշումը ռուս-թուրքական ագրեսիայի մեկ տարվա կապակցությամբ
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

ԱՄՆ դիրքորոշումը ռուս-թուրքական ագրեսիայի մեկ տարվա կապակցությամբ

Ի տարբերություն հակամարտությունը կարգավորելու հավակնություն ունեցող որոշ այլ երկրների, ԱՄՆ-ը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ այդ հակամարտությունից բխող դեռևս չլուծված հարցերին պետք է գտնել «համապարփակ լուծումներ»: 1. Վերադարձնել բոլոր պահվող անձանց, 2. Լիարժեք հաշվետու լինել անհետ կորածների համար, 3. Ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձն իրենց տներ... ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ նվիրված 44-օրյա պատերազմի ավարտի տարեդարձին. -Խորին ցավակցություն հայտնելով անցյալ տարվա ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների և վիրավորների ընտանիքներին՝ Վաշինգտոնը կոչ արեց վերադարձնել բոլոր ռազմագերիներին, ապահովել տեղահանվածների վերադարձը և մարդասիրական առաքելությունները, ինչպես նաև կազմակերպել ականազերծում։ Հայտարարության մեջ ԱՄՆ Պետդեպարտամ...
ԵԱՏՄ անդամների պաշտոնական շնորհավորանքներն Ադրբեջանին՝ Հայաստանին հաղթելու կապակցությամբ։
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

ԵԱՏՄ անդամների պաշտոնական շնորհավորանքներն Ադրբեջանին՝ Հայաստանին հաղթելու կապակցությամբ։

ԵԱՏՄ անդամներ Բելառուսի,  Ղազախստանի և Ղրղզստանի պաշտոնական շնորհավորանքներն Ադրբեջանին՝ արցախյան երրորդ պատերազմում ՀՀ֊ին հաղթելու կապակցությամբ. Ղրղզստանի արտգործնախարարության թվիթերյան գրառումը. -մենք շնորհավորում ենք եղբայրական Ադրբեջանի հանրապետության տոնակատարությունը, իր տարածքային ամբողջականության վերականգման պատմական առիթով: Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը նույնպես շնորհավորական նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հաղթանակի օրվա կապակցությամբ: Բաքվում՝ Բելառուսի դեսպանության տարածած շնորհավորական տեքստը. -անկեղծ շնորհավորում ենք բոլոր ադրբեջանցիներին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգման առաջին տարելիցի առթիվ: Ամբողջ սրտով մաղթում ենք եղբայրական ադրբեջանցի ժողովրդին խաղաղ երկինք, բարեկեցություն և բարգավաճում, հաղթանակի օրվա առթիվ: ...
Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժը մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ում, Եվրոպայում
Լուրեր, Միջազգային, Վերլուծական, Քաղաքական

Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժը մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ում, Եվրոպայում

Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակումների վերսկսված աճը մտահոգություն է առաջացրել ԱՄՆ-ի և Եվրոպայի որոշ պաշտոնյաների մոտ: Պաշտոնական անձինք, խոսել են անանունության պայմանով, քանի որ նրանք լիազորված չեն եղել հրապարակայնորեն քննարկել այդ հարցը, հայտարարել են, որ զորքերի տեղաշարժը կրկին անհանգստություն է առաջացրել ապրիլից ի վեր, որը  վերջին տարիներին Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի կողմից զորքերի ամենախոշոր աճն էր, և արժանացել էր միջազգային արձագանքի: Այս շրջանում ռուսական զորքերի վերսկսված տեղաշարժերը տեղի են ունենում այն իրավիճակում, երբ Կրեմլը ավելի կոշտ գիծ է վարում Ուկրաինայի նկատմամբ։ Ռուս պաշտոնյաները, սկսած նախագահ Վլադիմիր Պուտինից և ավելի ցածր, վերջին ամիսներին ուժեղացրել են իրենց հռետորաբանությունը՝ հարձակվելով Արևմուտքի հետ Կիևի կապի վրա և անգամ կասկածի տակ...