Իշխանությունները փակում են ժողովրդի առջև պայքարի բոլոր խաղաղ միջոցները. ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
Ընդհանրապես երկրում փոփոխությունները ինչպե՞ս են տեղի ունենում․ օրինական ճանապարհները հետևյալն են․
1- ընտրություններ․ այսօր Հայաստանում դա հնարավո՞ր է - իհարկե ո՛չ։ Որովհետև տեսնում ենք, որ անգամ համայնքային ընտրություններում իշխող ՔՊ-ն ոստիկանական ուժերով ջարդելով ժողովրդին՝ պարտադրում է իր թեկնածուին։
2- մյուս ճանապարհը խաղաղ ընդվզումն էր․ որ ժողովուրդը պարտադրում է իշխանության հրաժարականը, ժամանակավոր կառավարություն է ձևավորում, անցումային շրջան․․․ և այլն։
Դա էլ հիմա հնարավոր չեմ համարում, որովհետև, ինչպես ասաց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ «մենք ստեղծել ենք նախադեպը, մենք ստեղծել ենք մեխանիզմը, որով ՀԱՊԿ-ը կարող է միջամտել»։
Այսինքն ասաց,- մենք կկանչենք ղազախներին ու ռուսներին, ձեզ կջարդեն ու կկոտորեն, այսինքն դուք կունենաք հավերժական «մարտի 1», որի դեմ իրենք անընդհատ խո...