Քաղաքական

Բևեռի Խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի հետ հանդիպում Վաշինգտոնում
Լուրեր, Քաղաքական

Բևեռի Խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի հետ հանդիպում Վաշինգտոնում

Սիրելի՛ հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ Բևեռի Խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի հետ բացառիկ հանդիպումների շարքին ավելացել է ևս մեկը՝ Վաշինգտոնում։ Այս տարածաշրջանի մեր հայրենակիցներին սիրով հրավիրում ենք մասնակցելու հանդիպմանը։ Մուտքն ազատ է Փետրվարի 27, ժամը 16։00
Ավստրիայի ԱԳ նախարարը քննադատել է դիվանագետներին Ուկրաինայից դուրս բերելու որոշումը
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Ավստրիայի ԱԳ նախարարը քննադատել է դիվանագետներին Ուկրաինայից դուրս բերելու որոշումը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը չի աջակցել մի շարք արևմտյան երկրների և ԱՄՆ-ի՝ Ուկրաինայից դիվանագետներին դուրս բերելու որոշմանը՝ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սպառնալիքի ֆոնին։ Այս մասին նա հայտարարել է «Funke» մեդիախմբին տված հարցազրույցում, որը կհրապարակվի այսօր, փոխանցում է «DW»-ն։ Ավստրիայի ԱԳ նախարարը նշել է, որ դիվանագետների վաղաժամկետ տարհանումը «կասկածելի ազդանշան է Ուկրաինայի բնակիչների նկատմամբ»: Շալենբերգն ընդգծել է, որ Ավստրիայի դեսպանատան աշխատակիցներն այս անկայուն ժամանակահատվածում «պետք է իրենց տեղերում մնան այնքան, որքան արդարացված կլինի»: Բացի այդ, Ավստրիայի ԱԳ նախարարը քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ համաշխարհային պատերազմի վտանգի մասին: «Ես չեմ հավատում մեծ հրդեհներին։ Բայց կարծում ...
«Ֆորբս»-ի վերլուծաբանը ներկայացրել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա հավանական դարձնող12 պատճառ
Լուրեր, Միջազգային, Վերլուծական, Քաղաքական

«Ֆորբս»-ի վերլուծաբանը ներկայացրել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա հավանական դարձնող12 պատճառ

Հեղինակավոր «Ֆորբս» տեղեկատվականի վերլուծաբան Սեբաստիան Ռոբլինը  ներկայացրել է 12 պատճառ, թե ինչու է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա մոտալուտ թվում Բայդենի վարչակազմի պաշտոնյաները ուրբաթ օրը հայտարարեցին, որ կարծում են, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ռազմական գործողություններ կձեռնարկի Ուկրաինայի դեմ մինչև Օլիմպիական խաղերի ավարտը՝ աշնանը սկսված ռուսական ցամաքային և ռազմածովային ուժերի զանգվածային կուտակումից հետո: Այնուհետև Սպիտակ տունը հրամայեց դուրս բերել դիվանագետներին և 150 ամերիկացի զինվորական մարզիչներին Ուկրաինայից և դաշնակիցներին տեղեկացրեց, որ հարձակումը կարող է սկսվել չորեքշաբթի: Քանի որ Սպիտակ տան որոշ գնահատականներ հիմնված էին գաղտնի աղբյուրներից ստացված հետախուզական տվյալների վրա, ներառյալ ազդանշանային գաղտնալսումները, վարչակազմի պաշտոնյաները հրաժարվել են...
Ուկրաինացի օլիգարխները լքում են երկիրը
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Ուկրաինացի օլիգարխները լքում են երկիրը

Ուկրաինացի գործարարներն ու օլիգարխները հունվարի վերջից լքում են իրենց հայրենիքը, գրել է «Ուկրաինական պրավդան»։ Միայն կիրակի օրը Կիևից մեկնել են երկու տասնյակ չարթերային թռիչքներ և մասնավոր բիզջեթներ։ Այս թռիչքների թիվը ամենաբարձրն էր վերջին վեց տարվա ընթացքում։ Դրանք նաև ամենահարուստ ուկրաինացի Ռինատ Ախմետովի ինքնաթիռներն էին։ Նա նախկինում էր լքել երկիրը։
Մեկնարկել է Բևեռի դռնեդուռ ծրագիրը
Լուրեր, Քաղաքական

Մեկնարկել է Բևեռի դռնեդուռ ծրագիրը

ԴՌՆԵԴՈՒՌ ԾՐԱԳԻՐ, ՕՐ 3-ՐԴ Սիրելի՛ հայրենակիցներ, Երևանի Դավթաշեն թաղամասում ակտիվորեն ընթանում են Բևեռի նախաձեռնած Դռնեդուռ ծրագրի աշխատանքները: Մեր շրջիկ խմբերը 3-րդ օրն է այցելում են այս թաղամասում ապրող մեր հայրենակիցների բնակարաններ, զրուցում են նրանց հետ, ներկայացնում Բևեռի ծրագրերն ու անելիքները։ Նշենք, որ Դռնեդուռ ծրագրի շրջանակներում Բևեռի աջակիցները քաղաքացիներին իրազեկում են նաև առաջիկայում սպասվելիք մեծ հանրահավաքի մասին։ Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր շրջիկ խմբերի թիվն օրեցօր ավելանում է, մեր այս աննախադեպ ծրագրի մասնակիցների թիվն ավելանում է: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր միացել են այս հայրենանվեր գործին:...
Ժիրայր Սեֆիլյանի ուղերձը Արցախի վերաբերյալ
Լուրեր, Նյութերի ընտրանի, Քաղաքական

Ժիրայր Սեֆիլյանի ուղերձը Արցախի վերաբերյալ

Ժիրայր Սէֆիլյան Այսօր Ալիևն այցելել է Հայաստանի Հանրապետության Արցախի մարզի բռնազավթված Ակնա քաղաքի տարածք, որտեղ հանդես է եկել հերթական հայտարարությամբ։ Արդեն սովորական դարձած կեղծիքից ու հոխորտանքից բացի, Ալիևը նաև դիմել է ադրբեջանցի գործարարներին` կոչ անելով ներդրումներ կատարել Ակնայում և պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ տարածքներում։ Գաղտնիք չէ նաև, որ Ադրբեջանը զուգահեռաբար ջանքեր չի խնայում Արցախի մարզի բռնազավթված տարածքներում օտարերկրյա ներդրումներ ապահովելու ուղղությամբ։ Համոզված լինելով, որ Հայաստանում ազգային իշխանության բացակայության պատճառով Բևեռի և իմ խոսքը առավել կարևոր է դառնում թշնամու, ինչպես նաև նրա հետ գործակցելու մտադրություն ունեցող օտարերկրյա սուբյեկտների համար, ադրբեջանցի և օտարերկրյա գործարարներին խորհուրդ եմ տալիս հազար անգամ մ...
Ալեքսանդր Քանանեան «ՎԱԽՃԱՆԱԲԱՆԱԿԱՆՔ»
Լուրեր, Նյութերի ընտրանի, Վերլուծական, Քաղաքական

Ալեքսանդր Քանանեան «ՎԱԽՃԱՆԱԲԱՆԱԿԱՆՔ»

Հիւանդ ռուսապաշտներին եւ Արեւմուտքն աստուածացնողներին չկարդա՛լ։ «ՎԱԽՃԱՆԱԲԱՆԱԿԱՆՔ» Ա. Սառը պատերազմում պարտութիւնից յետոյ Ռուսաստանն Արեւմուտքի համաձայնութեամբ եւ տեղ֊տեղ իսկ աջակցութեամբ պահպանել էր իր տարածքային ամբողջականութիւնը։ Ըստ նախատեսուածի Ռուսաստանը պէտք է մնար յարաբերականաւրէն ժողովրդավար տարածաշրջանային պետութիւն՝ ԽՍՀՄ միջուկային մարտագլխիկների պատշաճ պահպանութիւնն ապահովելու եւ հզաւրացող Չինաստանը զսպող աւղակի մաս կազմելու նպատակով։ Սակայն՝ Բ. Ռուսաստանն՝ ի դէմս Խորհրդային Միութիւնը վերականգնելու մոլուցքով տառապող պուտինեան վարչակազմի (Երդոգանի նորոսմանական աճող հաւակնութիւնների նմանութեամբ) ի սպառ հրաժարուել է ընդհանուր արեւմտեան աշխարհաքաղաքական տարածութեան տարածաշրջանային կիսանկախ կցորդ լինելու նրան ընծայուած կարգավիճակից։ Գ. Կրկին գերտերութիւն դառնալուն ձգտող Ռ...
Եվրամիությունը հայտարարել է, որ ճանաչում է Հունաստանի ինքնիշխանությունը Արևելյան Էգեյան ծովի կղզիների նկատմամբ
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

Եվրամիությունը հայտարարել է, որ ճանաչում է Հունաստանի ինքնիշխանությունը Արևելյան Էգեյան ծովի կղզիների նկատմամբ

ԵՄ-ն հերքում է Հելլենական կղզիների ինքնիշխանության վերաբերյալ որևէ կասկած. Եվրամիությունը կիրակի օրը հայտարարեց, որ Հելլասի ինքնիշխանությունը Արևելյան Էգեյան ծովի կղզիների նկատմամբ քննարկման ենթակա չէ: ԵՄ Արտաքին գործերի գլխավոր խոսնակ Փիթեր Սպանոն հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերջին մեկնաբանություններից հետո, որոնք կոչ են արել ապառազմականացնել կղզիները։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի մեկնաբանությունները վերջերս տված հարցազրույցում, որոնք վիճարկում են Հելլասի ինքնիշխանությունը նրա որոշ կղզիների նկատմամբ, հակաարդյունավետ են և հակասում են Արևելյան Միջերկրական ծովում դեէսկալացիայի ջանքերին, որոնք նախատեսված են Եվրոպական խորհրդի 2021 թվականի մարտի 23-ի և հունիսի 24-25-ի եզրակացություններում։ - ասաց Սպանոն: «Այս կղզին...
1991թ-ից ի վեր ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 3 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն
Լուրեր, Միջազգային, Պատմություն, Տնտեսություն, Քաղաքական

1991թ-ից ի վեր ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 3 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն

Գիտե՞ք, որ անկախացումից ի վեր ԱՄՆ կառավարությունը Հայաստանին տրամադրել է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն։ ԱՄՆ պետքարտուղարության կողմից ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացվել իրավապահ բարեփոխումների ու հակակոռուպցիոն ինստիտուտների ստեղծման նպատակով։ Չօգտագործվող ռադիոակտիվ աղբյուրների անվտանգ ու ապահով հեռացման համար ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային գործակալության կողմից հատկացվել է 27 միլիոն ԱՄՆ դոլար։  
Ուկրաինական ճգնաժամը ուժգնանում է. Հրաչյա Արզումանյան
Լուրեր, Միջազգային, Նյութերի ընտրանի, Վերլուծական, Քաղաքական

Ուկրաինական ճգնաժամը ուժգնանում է. Հրաչյա Արզումանյան

Հրաչյա Արզումանյանի ֆեյսբուքյան գրառումը հայերեն թարգմանությամբ Ուկրաինական ճգնաժամը ուժգնանում է։ Ուկրաինայի հետ սահմանին «հրացան» կախելով՝ ՌԴ-ն հայտնվել է ձգանին։ «Հրացանը» կրակելու է անկախ սեփականատիրոջ ցանկությունից և սպանելու է ՌԴ նախագահին որպես քաղաքական գործիչ։ Դատելով ամենից՝ Ռուսաստանն ու Ուկրաինան արյամբ են լվացվելու՝ «շնորհիվ» Պուտինի ու Կրեմլի։ Պատերազմը նշանակված է չորեքշաբթի օրը, և Պուտինը կամ կսկսի այն, կամ բաց կթողնի Ռուսաստանի հետ միասին։ Արևմուտքը Ռուսաստանի դեմ խաղում է իր իսկ հասկացություններով՝ «գուլագի» հասկացություններով և կփլուզի Կրեմլի իշխանական ուղղահայացը։ Ստորեւ հիմնական մեծ նորությունները մեկ տողով. Տեղի ունեցավ Բայդենի և պուտինների խոսակցությունը՝ առանց արդյունքների։ Ամերիկյան կողմի խոսքով՝ Բայդենը խիստ զգուշացրել է հետեւանքների մասին։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտա...