Քաղաքական

Բևեռի հաղորդագրությունը. Հայոց պահանջատիրության ու արդարացի հատուցումների հարցը
Լուրեր, Պատմություն, Քաղաքական

Բևեռի հաղորդագրությունը. Հայոց պահանջատիրության ու արդարացի հատուցումների հարցը

Ազգային-ժողովրդավարական Բևեռի անդամները և համակիրները ս./թ. ապրիլի 24-ին կմասնակցեն համաժողովրդական հավաք-քայլերթին՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաև վերազարթումի բերելով և արդիկանացնելով հայոց պահանջատիրության ու արդարացի հատուցումների հարցը: Հավաք-քայլերթը կմեկնարկի Rite Aid Pharmacy-ի կայանատեղիից 1637 North Vermont Avenue Los Angeles, CA 90027 Ժամը 09:30-ին: Այնուհետև քայլերթով կշարժվեն դեպի Hollywood Blvd. և Western Ave. խաչմերուկ՝ 10:00-ին միանալու միջոցառման մյուս մասնակիցներին:...
Ռուսաստանը չի հանդուրժում իր հարևանությամբ ինքնիշխան անկախ երկրների գոյությունը. Վահագն Ավագյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ռուսաստանը չի հանդուրժում իր հարևանությամբ ինքնիշխան անկախ երկրների գոյությունը. Վահագն Ավագյան

Ֆինլանդիայի և Շվեդիայի առաջիկա ամիսներին ՆԱՏՕ անդամ դառնալը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում է ոչ թե վերջինիս ՆԱՏՕ անդամ դառնալու և որպես հետևանք իր սահմաններին այդ դաշինքի մոտենալու հեռանկարի պատճառով։ Շվեդիան և Ֆինլանդիան իրենց մտադրություններում և իրենց քայլերում Ուկրաինայից երբևէ շատ ավելի հեռու են գնացել այս պահին և ՆԱՏՕ֊ի կողմից արձագանքները շատ ավելի դրական են քան Ուկրաինայի պարագային, բայց բացի դատարկ սպառնալիքներից Ռուսաստանը ոչ մի բան չի նախաձեռնում, էլ չեմ ասում հարձակվելու մասին։ Հետևությունը միշտ նույնն է՝ Ռուսաստանը չի հանդուրժում իր հարևանությամբ ինքնիշխան անկախ երկրների գոյությունը և եթե նրանց մեջ այս կամ այն պատճառով Արևմուտքի աջակցությունից զրկված ժողովուրդներ կան, նա անպայման հարձակվելու է և կամ իր, կամ թուրքերի ձեռքերով արյան...
Տնտեսական հեղափոխության համար պարտադիր է ունենալ անկախ հատուկ ծառայություն. Սարո Սարոյան
Լուրեր, Վերլուծական, Տնտեսություն, Քաղաքական

Տնտեսական հեղափոխության համար պարտադիր է ունենալ անկախ հատուկ ծառայություն. Սարո Սարոյան

Մեր ազգի համար բարդ ու անընկալելի, բայց իրականում հզոր ազգերի համար պարզ մի ճշմարտություն ասեմ։ Համախմբումը, միասնությունը, զորանալը, զարգացումը որքան կախված են մեր սուբյեկտային վարքից, նույնքան կախված են այլոց սուբյեկտային հակազդեցությունից։ Մեր սիրուն աչքերի համար ոչ ոք հանգիստ չի նստելու՝ տեսնելու համար թե ինչպես ես հզորանում կամ զարգանում։ Յուրաքնչյուրի առաջաընթացը ինչ-որ մեկի կամ մի քանիսի հետընթաց է ենթադրում։ Ուստի, եթե միավորվելու խնդիր ունես, այլոք քեզ պառակտելու խնդիր են ունենում։ Այսքանից ավել չասեմ, քանզի հոգնել եմ տարիներ շարունակ պնդելուց, որ պետական շինարարությունը, առաջընթացը, զարգացումը, հաղթանակները սկսվում են անվտանգության խնդիրները լուծելու կարողությունից։ Չորս տարի առաջ ներկայիս կառավարողների առաջ քաշած տնտեսական հեղափոխության մասին ճամարտակությունների դեմը հնարավոր չե...
Պահը հասունանում է և պահը մոտ է. Բևեռի հայտարարությունը
Լուրեր, Քաղաքական

Պահը հասունանում է և պահը մոտ է. Բևեռի հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Պահը հասունանում է և պահը մոտ է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի` 2022 թ. ապրիլի 19-ի համատեղ հայտարարությունը մեռնող Ռուսական կայսրության կյանքը Հայաստանի կենսական շահերի հաշվին երկարաձգելու հերթական քայլն էր։ Այն շարունակեց ու վերահաստատեց. 1) 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և 2021 թ. նոյեմբերի 26-ի հայտարարություններով Հայաստանին պարտադրված կապիտուլյացիոն ընթացքը, 2) Հայաստանի հետ համընկնող ռազմավարական շահեր ունեցող Արևմուտքի մեկնած օգնության ձեռքն օդում թողնելու և դեպի Արևմուտք թեքվելու փոխարեն ռուս-թուրք-ադրբեջանական հայակործան եռյակին գերի մնալու դավաճանական քաղաքականությունը, 3) Հայաստանի դիրքավորումը որպես քաղաքակիրթ աշխարհի համար արդեն ցեղասպան որակվող, միջազգային մեկուսացման դատապարտված պուտինյան ռեժիմի խամաճիկ ու հանցակից։ Մինչդ...
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտա «Stormer» զրահատեխնիկա
Լուրեր, Միջազգային, պատերազմ Ուկրաինայում, Քաղաքական

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտա «Stormer» զրահատեխնիկա

Մեծ Բրիտանիան շուտով Ուկրաինա կուղարկի «Stormer HVM» զրահապատ հրթիռային կայաններ։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության իրազեկ աղբյուրները։ Փորձագետները դրանք անվանում են «լավագույն հանդերձանք», որը երբևէ ուղարկվել է արևմտյան պետության կողմից: 13 տոննա կշռող բարձր տեխնոլոգիաների արձակման կայանները կարող են բեռնվել և առաքվել Ուկրաինա հաշված օրերի ընթացքում։ Այս հրթիռները կարող են խոցել հակառակորդի ցածր թռչող ինքնաթիռներն ու ուղղաթիռները։ Աֆղանստանում բրիտանական ուժերի նախկին հրամանատար Ռիչարդ Քեմփը ասել է, որ «Stormer/Starstreak» համակցությունը մեծ կորուստներ կպատճառի Պուտինի բանակին և կամրապնդի Ուկրաինայի մարտունակությունը։ «Սա չափազանց արդյունավետ, բարձր շարժունակ մարտական ​​մեքենա է, որը լրջորեն կվնասի Պուտինի օդուժի ցանկացած ցածր բարձրո...
Դեսպան Թրեյսին մասնակցեց Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության մեկնարկի արարողություններին
Լուրեր, Քաղաքական

Դեսպան Թրեյսին մասնակցեց Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության մեկնարկի արարողություններին

Դեսպան Թրեյսին մասնակցեց Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության մեկնարկի արարողություններին։ ԱՄՆ կառավարությունը սատարել է ՀՀ ոստիկանությանը Երևանում նոր պարեկային ծառայությունը ձևավորելու հարցում և հպարտ է շարունակել այս ծառայությունը Հայաստանի բոլոր մարզերում ներդնելու ուղղությամբ իր աջակցությունը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլ տվեց Ռուսաստանի Դաշնությանը ահաբեկչությունը հովանավորողի կարգավիճակ տալ
Լուրեր, Միջազգային, Քաղաքական

ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլ տվեց Ռուսաստանի Դաշնությանը ահաբեկչությունը հովանավորողի կարգավիճակ տալ

ԱՄՆ Պետդեպարտամենտը չի բացառում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ահաբեկչությունը հովանավորողի կարգավիճակի ներդրումը։ Այս մասին «CNN»-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ ԱՄՆ-ի կողմից ահաբեկչությունը հովանավորող պետություններ են ճանաչվել միայն չորս երկրներ՝ Հյուսիսային Կորեան, Իրանը, Կուբան և Սիրիան: Նշվում է, որ ահաբեկչության հովանավոր պետությունն այն երկիրն է, որը «բազմիցս աջակցել է միջազգային ահաբեկչական գործողություններին»։...
Ի՞նչ կեցվածքով կդիմավորենք նոր աշխարհը. Սամվել Ասլիկյան
Լուրեր, Վերլուծական, Քաղաքական

Ի՞նչ կեցվածքով կդիմավորենք նոր աշխարհը. Սամվել Ասլիկյան

Կարծես թե դարակազմիկ փոփոխությունների տեսլականն է կախված օդում և օրեցօր ավելի է մոտենում մեզ, մենք էլ, շունչներս պահած, օրեցօր ավելի շատ ենք սպասում նրան: Փլվում է կայսրությունն իր դարն ապրած համակարգի հետ մեկտեղ: Նոր աշխարհակարգ է ստեղծվում` նոր մեխանիզմներով և կարգերով: Երբ կփլվի մի կայսրությունը, իր հետևից կտանի նաև իր սիամական երկվորյակին: Կտանի, քանզի կապված են մի կյանքի թելով: Կփլվի տարածաշրջանային ճարտարապետությունն իր ապօրինի պայմանագրերով, քաղաքական կապերով ու նվաճողական ցեղասպան քաղաքակրթությամբ: Կքանդվի տարածաշրջանի ճարտարապետությունը, և կբացվեն նոր դռներ և հնարավորություններ շրջակա քաղաքակիրթ ազգերի համար: Որտե՞ղ կլինի հայությունն այդժամ: Ո՞ր բարձունքներից կնայի աշխարհին. Կրեմլի պատշգամբի՞ց, թե՞ Եռաբլուրի բարձունքից` հայացքը հառած դեպի մեզ լույս տվող Մասիս լեռը: Ի՞նչ հ...