M777 հաուբիցների մեծ մասն արդեն Ուկրաինայում է
ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքը, հայտնում է, որ նախատեսված հաուբիցների մեծ մասն արդեն հասցվել է Ուկրաինա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական օգնության շրջանակներում։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
«Ուկրաինա հաուբիցներ ուղարկելու վերաբերյալ ուզում եմ ասել, որ դրանց առաքումը բավականին լավ է ընթանում։ Փաստորեն, 90 հատի (հաուբից-M 777) ճնշող մեծամասնությունը, որոնք մենք պարտավորվել էինք հանձնել, արդեն Ուկրաինայում են։ Այսպիսով, նրանք շարունակում են բավականին լավ առաքվել», - ասաց Քիրբին:
Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինային ռազմական աջակցությամբ 14 օդանավ է իրականացվել։
Ուկրաինացի զինվորականները մեկշաբաթյա դասընթաց են անցնում «Phoenix Ghost» հարվածային անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ։ Նաև 200 ուկրաինացի զինվորներ ավարտում են M777 հաուբիցի...